Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:20 18-08-2021

Սահմանադրական փոփոխությունների թեմայով քննարկումներ են պետք․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների թեմայով անհրաժեշտ է քննարկումներ ունենալ ամենատարբեր շրջանակների հետ` հասկանալու համար, արդյոք պետք է փոխել կառավարման համակարգը, թե ոչ:

Վարչապետը նշեց, որ Կառավարության ծրագրում սահմանադրական փոփոխությունների թեման ձևակերպել են որպես բաց քննարկման հնարավորություն:
«Շատ է խոսվում այն մասին, թե արդյոք պետք է փոխենք երկրում կառավարման համակարգը, թե ոչ, այլ պետք է կառավարման համակարգի որոշակի բարեփոխումների ճանապարհով գնանք: Մեր կանխավարկածն այն է, որ պետք է քաղաքական, հանրային տարբեր շրջանակների հետ ունենանք քննարկումներ: Իհարկե, այստեղ շատ կարևոր է լինելու իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը` որպես ժողովրդի վստահության քվեն ստացած քաղաքական ուժ, բայց այն միակ գործոնը չպետք է լինի, որը ազդի այս որոշման վրա»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց՝ անհերքելի է, որ սահմանադրական կառուցակարգերի մեջ կան խնդիրներ՝ հիշատակելով վերջին 7-8 ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, մասնավորապես, ռազմական հեղաշրջման փորձը, երբ գրեթե մեկ ամիս չէր լուծվում Գլխավոր շտաբի պետի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ պետք է գնանք կառավարման համակարգի փոփոխության, թե՞ ոչ, այդ հարցի պատասխանը պետք է գտնել ավելի մանրամասն քննարկումների տիրույթում: Պետք է պատրաստ լինենք, որ հանրային կոնսենսուս չի ձևավորվելու և մենք պետք է գնանք ամենառացիոնալ լուծումների»,- եզրափակեց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ
16:00 Լարված իրավիճակ Կիրանցում. ոստիկանությունը զորք է կուտակել․ ՈւՂԻՂ
08:31 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ Հրապարակ