Ներքին Միտք 10 ամիս առաջ - 09:12 23-11-2025

Սահմանադրական փոփոխությունների խոստում Բաքվին և Անկարային՝ որպես իշխանության վերարտադրության երաշխիք. քաղաքագետ 

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

Սահմանադրական փոփոխությունների խոստում Բաքվին և Անկարային՝ որպես իշխանության վերարտադրության երաշխիք

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովում․ միջոցառում, որի կազմակերպման ձևաչափն ու տրամաբանությունը ավելի շատ հիշեցնում էին խորհրդային շրջանի կուսակցական համագումարները, քան ժողովրդավարական պետությանը հարիր ինստիտուցիոնալ մշակույթը։

Լրագրողների մուտքը փակ էր, իսկ դահլիճը լցված էր պետական համակարգի աշխատողներով։

Իր ելույթում Փաշինյանը հայտարարել է, որ
նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն պետք է անցկացվի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, և այդ գործընթացը պետք է իրականացնի այն ուժը, որը կստանա ժողովրդի վստահության քվեն։

Իմ դիտարկումներն՝ ըստ էության․

● Միջոցառումն իր բնույթով պետական ռեսուրսի մոբիլիզացում էր՝ ուղղված 2026-ի ընտրություններին։ Դրա նպատակը պետական ապարատը իշխանության շուրջ համախմբելն էր, ոչ թե կառավարման համակարգի բարելավումը։

● Իշխանությունն այլևս չունի ինքնաբուխ զանգվածային հավաքներ կազմակերպելու հնարավորություն։ Հանրային աջակցությունն ակնհայտորեն նվազել է, և բազմամարդ լսարան ապահովելու միակ եղանակը դարձել է վարչական լծակների կիրառումը։

● Միջոցառումն ուներ նաև հստակ արտաքին ուղղվածություն։ Փաշինյանը փաստացի ազդակ է հղել Բաքվին և Անկարային, որ իր վերընտրվելու դեպքում նոր Սահմանադրության ընդունումը լինելու է առաջին քայլերից։ Այսպիսով՝ Սահմանադրության փոփոխության հարցը արտաքին կոշտ պարտադրանքի հետևանք է:

● Ընդհանուր տպավորությունն այն է, որ իշխանությունը փորձում է վերահաստատել տոտալ վերահսկողություն պետական ապարատի նկատմամբ։ Սա խորհրդային ոճի միջոցառում էր՝ նոր ժամանակների ձևակերպումներով, որի հիմնական նպատակը ոչ թե պետական կառավարման արդյունավետությունն էր, այլ քաղաքական ուղղահայացի պահպանումը և արտաքին դերակատարներին համապատասխան հավաստիացում տալը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի