Միտք Ներքին 3 տարի առաջ - 16:02 21-02-2023

Թշնամու ազգային հերոս, գեներալ Փոլադ Հաշիմովին ոչնչացրած հայորդուն ձերբակալելը կարող էր ձեռնտու լինել միայն մեկ մարդու և մեկ ազգի․ փաստաբան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը կատարել է ֆեյսբուքյան գրառում՝ անդրադառնալով 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանավորմանը։

«Որպեսզի բոլորի համար ընկալելի լինի, որ գեներալ Գրիգորի Խաչատուրովի ձերբակալումն ու պատվերով հավանական կալանավորումն ունի քաղաքական ենթատեքստ, ասեմ ընդամենը մեկ բան՝ նրան մեղսագրվող հանցագործության (անկախ հիմնավորվածությունից) համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության 15-ամյա ժամկետը լրանում է ամիսներ անց։

Իսկ Գ.Խաչատուրովին մեղսագրված արարքի կատարման պահին գործած քրեական օրենքի համաձայն՝ վաղեմության այդ ժամկետը հաշվարկվում է մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Մինչդեռ ակնհայտ է, որ սույն քրեական վարույթը չի կարող եզրափակիչ դատական ակտով ավարտվել նշված ժամկետի ընթացքում, հետևաբար՝ նույնիսկ մեղավոր ճանաչվելու դեպքում, վաղեմության կիրառումն անխուսափելի է։

Այս պայմաններում, մարտական փառահեղ ուղի անցած, թշնամու ազգային հերոս, գեներալ Փոլադ Հաշիմովին ոչնչացրած հզոր հայորդուն ձերբակալելը կարող էր առերևույթ ձեռնտու լինել միայն մեկ մարդու և մեկ ազգին…»,- գրել է փաստաբանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ