Մամուլ 3 տարի առաջ - 08:18 21-02-2023

«Համախմբում» շարժումը Արցախի միջազգային ճանաչման հարցով համաժողով է կազմակերպում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Մինչ Արցախը շարունակում է մնալ շրջափակման մեջ, իսկ Հայաստանի իշխանությունները հետևողականորեն առաջ են քաշում «խաղաղության պայմանագրի» և Արցախի՝ Ադրբեջանի հետ «ինտեգրման» օրակարգը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման խնդիրը փորձում են օրակարգում պահել այլ հասարակական ու քաղաքական միավորներ:

Ի մասնավորի, «Համախմբում» շարժումը մոտ մեկ տասնյակ այլ կառույցների հետ միասին («5165» շարժում, «ԱՐԱՐ» հիմնադրամ, «Թեքեյան» մշակութային միություն, «Ջենեսիս Արմենիա» հիմնադրամ, Այլընտրանքային նախագծեր խումբ, «Կոնցեպտուալ հարթակ», «Ազգային արժեք ակումբ», Քաղաքագետների հայկական ասոցիացիա) և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ փետրվարի 24-ին և 25-ին կազմակերպելու է գիտագործնական համաժողով՝ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով՝ նվիրված Արցախյան շարժման 35-ամյակին։
«Փաստ» թերթի տեղեկություններով, համաժողովի նպատակն է լինելու քննարկել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման իրավական փաստարկները, դրան նպաստելու ուղիներն ու մեխանիզմները, հստակեցնել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմքում ընկած միջազգային իրավական դոկտրինը և վերհանել դրա քաղաքական հնարավորությունները։ Համաժողովը Հայաստանի, Արցախի, Սփյուռքի և միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրելու այն հանգամանքի վրա, որ թեև ՀՀ գործող իշխանությունները փաստացի ետ են կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ուղեգծից, Արցախն արդեն կայացած պետություն է, և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի հենց պետության միջազգային ճանաչման ձևով։

Գիտագործնական համաժողովի ընթացքում ելույթ են ունենալու մի շարք գիտնականներ, պետական, հասարակական և քաղաքական գործիչներ, այդ թվում՝ «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիել յանը, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, միջազգային իրավունքի մասնագետներ Արամ Օրբել յանը, Լևոն Գևորգյանը, պատմաբան, «Համախմբման» խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը և այլն» :

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»

Ձեզ գուցե հետաքրքրի