copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:54 20-02-2023

Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն համարում է պարտված ղեկավար, որը ոչինչ չի կարող փոխել, բայց շարունակում է մնալ․ ադրբեջանագետ

«Ալիևի հայտարարությունները, թե նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը, ըստ երևույթին, Հայաստանի կապիտուլյացիոն ակտ էր, և Հայաստանի ժողովուրդն ընտրություններում պարտված իշխանությանը երկրորդ անգամ ընտրելով համաձայնությունն է հայտնել կապիտուլյացիային՝ առաջին անգամ չէ, որ հայտարարվում է Ալիևի կողմից»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Ես իմ հանրային ելույթներում բազմիցս ասել եմ, որ Ալիևը Հայաստանի ընդդիմությանն ու իշխանությունը կոչում է այն անուններով, ինչ իրենք են միմյանց կոչում։ Այսինքն՝ կապիտուլյանտ և ռևանշիստ։ Ուստի, երբ մի արտահայտություն ու հայտարարություն անում են, որ կողմը որ լինի, պետք է հասկանա, որ դա հակառակորդ երկրի կողմից օգտագործվելու է»,- ասաց նա։

Անդրադառնալով բուն արտահայտությանը՝ ադրբեջանագետը հատուկ ուշադրություն դարձրեց մի շատ կարևոր փաստի վրա։

«Այստեղ առաջ է գալիս Փաշինյանի անազնվությունը։ 2021 թվականին ինքն ընտրվել է բոլորովին այլ նախընտրական և կառավարության ծրագրով։ Այնտեղ նշված էր, որ իրենք պայքարելու էին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար։ Թող բացեն ու կարդան, թե ինչ խոստումներով են եկել իշխանության, նայեն իրենց ելույթները, և ակնհայտ կդառնա, որ այն ժամանակ իրենց առաջ քաշած օրակարգը որևէ աղերս չունի այն օրակարգի հետ, որն իրենք համարում են խաղաղության օրակարգ և փորձում են իրագործել այսօր։ Ու երբ վարչապետը խոսում է ժողովրդավարական ընտրություններից, այստեղ է, որ պետք է նշվի, որ իրենք անազնիվ են վարվել մարդկանց հետ։ Եվ իրենց կառավարման ընթացքում իրենք ոչ միայն Արցախի հետ կապված շատ դրույթներից են հրաժարվել, այլև նույնիսկ ՀՀ-ի հետ կապված։ Այս առումով, շատ ավելի խոցելի են դարձել մեր դիրքերը»,- ասաց նա։

Այս համատեքստում, ըստ փորձագետի, Ալիևն այս ամենը, բնականաբար, օգտագործում իր օգտին՝ փորձելով հայ ժողովրդին ենթարկել հոգեբանական ճնշման։

«Ալիևի նպատակը Հայաստանում ու ընդհանրապես մեր ժողովրդի մեջ առկա կամքը կոտրելն է։ Իրենք փորձում են հոգեբանական այնպիսի քարոզչություն իրականացնել, որ մարդիկ մտածեն, թե այնպիսի իրավիճակում են, որն այլևս հնարավոր չէ փոխել։ Եվ, ցավոք սրտի, նման քաղաքականությունն ու քարոզչությունընաև իշխանություններն են իրագործում»,- ասաց նա։

Ադրբեջանագետը զավեշտալի համարեց անվտագությանը նվիրված քննարկմանն Ալիևի կողմից ագրեսիա գործադրելու մասին հայտարարությունները։

«Այդ քննարկմանն Ադրբեջանի բռնապետը գլուխ է գովում, որ ինքը շարունակական ագրեսիայի է գնում և փորձում դա ներկայացնել այնպես, ասես աշխարհն ընդունում է դա։ Նախ, աշխարհը դա չի ընդունում, բազմաթիվ դատապարտող հայտարարություններ կան։ Այլ հարց է, որ այդ հայտարարությունները գործ չեն դառնում։ Իսկ ինչ վերաբերում է ակնկալիքներին, ապա եթե Հայաստանի իշխանությունները հավուր պատշաճի չեն արձագանքում, ի՞նչ ակնկալիք պետք է ունենանք եվրոպացի գործիչներից»,- ասաց նա։

Տաթևիկ Հայրապետյանի գնահատմամբ՝ այս առումով օրակարգ ստեղծողն ու այդ խնդդիրները բարձրաձայնողը Հայաստանն է։

«Մեզնից պետք է սկսվի այդ հարցերի բարձրաձայնումը։ Եթե մենք դրանք լիարժեքորեն չենք արձանագրում, ապա ինչի՞ մասին է խոսքը։ Դու (նկատի ունի Ալիևին- խմբ․) քո բերանով ընդունեցիր, որ ագրեսիայի ես գնացել այն պարագայում, երբ հնրավոր է եղել խաղաղ ճանապարհով, առանց բազմաթիվ մարդկային զոհերի հասնել խնդրի փոխզիջումային տարբերակով կարգավորման։ Այսինքն, փորձում ես ամբողջ աշխարհին ապացուցել, որ զենքի ուժով հնարավոր է հարց լուծել՝ այն հարթակում, որտեղ բոլորը բացառում են զենքով հարց լուծելը։ Սա՞ է այն խաղաղությունը, որ դու պատկերացնում ես Հարավային Կովկասում»,- ասաց նա։

Ըստ փորձագետի՝ այս ամենին հակադրվում էր Փաշինյանի արձագանքը, որը միայն արձագանքում էր Ալիևի հայտարարություններին՝ փոխանակ գրոտեսկային ու հետաքրքիր շեշտադրումներ հնչեցնելուն։

«Ամեն հայտարարություն, որ Ալիևն արեց այնտեղ, այդ մարդն անում է պատերազմից առաջ ու հետո ընկած ամբողջ ժամանակահատվածում։ Չկա մի դեպք, որ Ադրբեջանի ղեկավարը հնչեցրել է այդ հարթակում ու մինչև այդ չի խոսել իր այլ ելույթներում։ Այդ առումով, այնքան կանխատեսելի է հասկանալ, թե Ադրբեջանն ինչ խնդիրներ է բարձրաձայնելու և այնքան հեշտ է դրան հավուր պատշաճի պատրաստվելը։ Այդ ամենը հասանելի է ոչ միայն ադրբեջաներենով այլև բազմաթիվ լեզուներով։ Ես չեմ հասկանում՝ արդյո՞ք հնարավոր չէ ուսումնասիրել, հասկանալ ու գործիք դարձնել այդ հարթակները»,- ասաց նա։

Ադրբեջանագետը ներկայացնում է ՀՀ իշխանությունների այս գործելաոճի բացատրությունը նույնպես։ «Ես օրակարգերի մասին հենց այնպես չէ, որ խոսում եմ։ Երբ դու բանակցային բովանդակություն չես ստեղծում, ապա դու, լավագույն դեպքում, հարկադրված ես լինելու արձագանքելու այլոց ստեղծած բվանդակությանը։ Դու պետք է այնքան խնդիրներ ստեղծես, որ Ադրբեջանն անընդհատ այդ խնդիրները քննարկի։ Մենք դա կարող ենք անել թե՛ պատմական, թե՛ իրավունքի տեսանկյունից։ Մենք այդ հնարավորություններն ամեն անգամ բաց ենք թողնում, որովհետև ՀՀ ղեկավարությունը՝ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, իրեն համարում է պարտված ղեկավար։ Եվ իր կողմից շատ անազնիվ է այդ հոգեբանությամբ ու տրամաբանությամբ մնալ ու կառավարել այս երկիրն ու տանել նոր փորձությունների։ Սա այն պարագայում, երբԱդրբեջանի այդ ճնշումները չեն դադարում»,- ասաց նա։

Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ թեև որևէ մեկը չի ժխտոււմ նախկինում ունեցած բացթողումներն ու թույլ տված սխալները, սակայն, ըստ նրա, Հայաստանը ստեղծված իրավիճակց դուրս գալու ճանապարհ ու հնարավորություններ դեռևս ունի։

«Արցախը չի կորսվել։ Այսինքն, գնալ ու բանակցել այն դիրքերից, որ մենք կորցրել ենք Արցախը կամ Սյունիքը, վտանգի տակ է․․․ այս տրամաբանությամբ մենք ամբողջությամբ ձախողվելու ենք։ Բոլորը կենտրոնացել են պանելային քննարկման վրա, որը հանրային էր, բայց ոչ ոք չի խոսում Բլինքեն-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին։ Իսկ ի՞նչ, երբ դռների հետևում նույն ձևով է խոսվում Ադրբեջանի հետ։ Այսինքն, Ադրբեջանն անընդհատ օրակարգեր է ստեղծում, դիվանագիտական սեղանի շուրջ հարձակման է անցնում, և դու լուռ, բերանդ ջուր առած լսում ու ասում ես՝ մենք ժողովրդավար ընտրություններ ենք արել։ Շատ լավ եք արել։ Ապրեք։ Ե՞վ։ Դա ՀՀ-ին անվտանգությո՞ւն բերեց, կամ դուք ազնի՞վ էիք ձեր ժողովրդի հետ։ Երկու տար էլ չի անցել վերջին ընտրությունից։ Հաշվետու եղեք այդ ժողովրդիմն։ Ի՞նչ եք արել ձեր ներկայացրած ծրագրից՝ իշխանության գալով»,- եզրափակեց Տաթևիկ Հայրապետյանը։

Ամենից շատ դիտված

18:38 Բրյուսովի ռեկտորը հեռախոսով նկարում է դասադուլ անող ուսանողներին
13:30 Ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչպես պիտի ներգրավված լինի. ՀՊՏՀ ԳՄ տնօրենը՝ համազգային պայքարի մասին
23:11 Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
18:00 Oragir.News-ը պարզաբանում է ակնկալում ԱՄՆ դեսպանից, Ցուկերբերգից և իրավապահ մարմիններից
15:00 Արտասովոր «բանակցություններ»․ մի կողմը ասում է, մյուսը՝ լսում
16:30 Նիկոլ Փաշինյանին հեռացնելու վերջին հնարավորությունը․ պետք է գործել ամենայն լրջությամբ
00:22 «Հայրենիքը հանուն Արծվաշենի» շարժման շրջանակներում Երևանից դեպի Արծվաշեն եմ շարժվելու․ Կարեն Հեքիմյան
18:30 Քիչ առաջ Երևան- Վանաձոր ճանապարհը Սպիտակի հատվածում փակվեց
17:15 Իշխանությանը ստիպելու ենք դադարեցնել միակողմանի զիջումները. ընդդիմադիր պատգամավոր
17:45 Մուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկների անձնագրերը հավաքել են, արգելում են մասնակցել ցույցերին