Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 23:30 18-02-2023

Փաշինյանին տրված նոր մանդատը վկայում է, որ Հայաստանի բնակչությունը ճանաչել է պատերազմի արդյունքները. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ հայտարարել է, որ միջազգային հանրությունը ճանաչել է Արցախյան 44-օրյա պատերազմի արդյուքները։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Ալիևն այս մասին ասել է Մյունխենում կայացած «Հաղթահարե՞լ լեռները, անվտանգություն հաստատել Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկման ժամանակ։

Ալիևը շեշտում է, որ Հայաստանի բնակչությունը նույնպես ճանաչել է պատերազմի արդյունքները, ինչի մասին փաստում է Հայաստանի ժողովրդի կողմից Նիկոլ Փաշինյանին տրված նոր մանդատը։

«Մենք պատերազմել ենք։ Այս պատերազմի արդյունքները ճանաչվել են միջազգային հանրության և հայ հասարակության կողմից։ Դրա լավագույն ցուցանիշը Հայաստանի ժողովրդի կողմից վարչապետին տրված նոր մանդատն էր։ Այս մանդատը խաղաղության հաստատման համար էր։ Դրա համար մենք պետք է նայենք ապագային»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Վերջինս միևնույն ժամանակ պնդել է, որ Ադրբեջանը չի կարող մոռանալ այսպես կոչված «իր տարածքների 30 տարվա օկուպացիան, ինչպես նաև ազատագրված տարածքներում տիրող իրավիճակը»։ Նա Հայաստանին մեղադրել է «1 միլիոն ադրբեջանցիների անօթևան թողնելու, տարածքները ավերելու, Արցախում գտնվող 67 մզկիթներից 65-ը պղծելու մեջ»։

«Հիմա, երբ մենք նրանց արդեն վռնդել ենք, նրանք արդարության կոչ են անում։ Նրանք՝ նրանք, ովքեր 30 տարի գրավել են մեր տարածքները, մեզ մեղադրում են օկուպացիայի մեջ»։

Ալիևը միևնույն ժամանակ շեշտել է՝ պետք չէ մոռանալ, որ 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հռչակագիրը իրականում Հայաստանի կապիտուլյացիայի ակտն է։

Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ «չնայած Հայաստանը մոտ 30 տարի օկուպացրել է ադրբեջանական տարածքները», այնուամենայնիվ երկրի դեմ պատժամիջոցներ չեն կիրառվել։

«Մեր հողը շուրջ 30 տարի գտնվում է հայկական օկուպացիայի տակ։ Վարչապետ Ղարիբաշվիլին նշել է, որ 2008 թվականին՝ ռուս-վրացական պատերազմից հետո, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չեն սահմանվել։ Բայց կարող եմ ասել նաև, որ Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, խախտել է միջազգային իրավունքը և 27 տարի չի կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները։ Նրանց նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվել»,- եզրափակել է նա։









Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի