Երևան +8°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:06 17-02-2023

Կարևորը ոչ թե «Խաղաղության պայմանագրի» բովանդակությունն է, այլ ռուս-թուրքական շահերը․ Սարո Սարոյան

«Փաշինյանի հայտարարությունը, թե «Խաղաղության պայմանագրում» տեղ գտած կետերը պետք է ընդունելի լինեն նաև Ադրբեջանի համար, նպատակ ունի ապահովագրել ինքն իրեն»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Սարո Սարոյանը։

«Քանի որ այդպիսի փաստաթղթերն անընդհատ վերամշակման խնդրի առաջ է դնում կողմերին, իրեն ապահովագրելու համար Նիկոլ Փաշինյանը այդպիսի մեկնաբանություն է տվել։ Այսինքն, որ հայկական կողմի ներկայացրած այդ փոփոխությունները կամ լրացումները ներկայացվեն որպես երկուստեք շահավետ տարբերակ։ Բնականաբար, անիրատեսական է, որ հայկական կողմի ներկայացրած տարբերակն ադրբեջանական կողմը կընդունի։ Այդ տեսանկյունից, Նիկոլ Փաշինյանը պարզապես փորձեց այդ գործընթացում առաջիկա զարգացումների տրամաբանությունը հաղորդել»,- ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ այս համատեքստում այլ հարց է, թե կողմերն ինչ ակնկալիքներ ունեն ընդհանուր գործընթացից և այդ փաստաթղթից՝ իրավական տեսանկյունից։

«Այստեղ ոչ այնքան կարևոր է այդ ներկա իրավիճակի անձանագրումը, որքան հասկանալը, թե Հայաստանը մի կողմից և Ադրբեջանը մյուս կողմից, բայց առավել խորքային առումով Թուրքիան և Ռուսաստանն իրենց հերթին ինչ գործընթաց են տեսնում և ինչպիսի լուծում են տեսնում ներկա իրավիճակի հետ կապված՝ Հարավային Կովկասում։ Սա շատ ավելի կարևոր է, քան այդ փաստաթղթի վերամշակումների ընդհանուր արձանագրումները, որոնք մենք հիմա քննարկում ենք»,- ասաց նա։

Սարո Սարոյանի կարծիքով, հենց դրանք են կանխորոշում փաստաթղթի բնույթը։

«Իրականությունն այն չէ, որ Հայաստանն այդ դեպքում սկզբունքային դիրքորոշում ունի կամ այլ բան։ Իրականություն իրականում այն է, որ Հարավային Կովկասում որոշակի գործընթաց է տեղի ունենում, որի ընթացքում Հայաստանին պարտադրվում են որոշակի լուծումներ, որոնք դեմ են մեր երկրի պետական շահերին։ Դա հարցի մի կողմն է։ Հարցի մյուս կողմն այն է, թե Հայաստանը որքանով է պատրաստ դիմադրել նման կարգի ճնշումներին, և այդ տեսանկյունից ինչ է անում իր շահերի ոտնահարում թույլ չտալու համար։ Այս հարցերն այս պահին շատ ավելի հիմնարար են, քանի փաստաթղթում տեղ գտած կետերը»,- ասաց նա։

Այս համատեքստում, ըստ փորձագետի, իրավիճակն ավելի շատ կախված է Ռուսաստաի ու Թուրքիայի շահերից ու դրանց համապատասխան այդ երկրների գործողություններից ու որոշումներից։

«Այդ փաստաթուղթը լինելու է այնպիսի կոնսենսուս, որտեղ իրենց լուծումը կգտնեն հիմնականում ռուս-թուրքական շահերը։ Այդ տեսանկյունից խնդիր կա, որպեսզի Հայաստանն այդ պայմանագրով զիջի որոշակի իրավունքներ՝ իր ինքնիշխան որոշումների շրջանակից։ Դա կարող է վերաբերել որոշակի երթուղիների գործարկմանը։ Այստեղ կարևոր է ընդգծել, որ էնպես, ինչպես արդեն իսկ նոյեմբերի 9-ի փաստաթղթում կա իրավունքի հանձնում Ռուսաստանին, խոսքը վերաբերում է այդ Նախիջևանի հետ կապ ապահովող տրանսպորտային երթուղու վերահսկողությանը, Հայաստանն իր պետական շահն արդեն իսկ զիջել է։ Կա նաև դրա շարունակությունը ենթադրող այլ իրավունքների զիջման քաղաքականություն, որոնք այդ փաստաթղթով պետք է իրենց լուծումը գտնեն»,- ասաց նա։

Քաղաքագետի խոսքով՝ սա վերաբերում է հարցի իրավական տեսակետին։

«Փաստացիորեն, այդ իրավական փաստաթուղթը պետք է արձանագրի որոշակի լուծումներ, որոնք կուլիսներում կայացվել են։ Ինչ-որ առումով, անգամ պրակտիկորեն, գործնականում դրանք նաև գտել են իրենց լուծումը։ Նկատի ունեմ Հայաստանի որոշակի տարածքների հանձնում Ադրբեջանին, որը տեղի է ունեցել 2021 թվականի մայիս և նոյեմբեր ամիսներին և 2022 թվականի սեպտեմբերին՝ ռազմական գործողությունների միջոցով։ Այդ լուծումները պետք է այդ փաստաթղթում ինչ-որ կերպ արձանագրվեն։ Հարցի մյուս կողմն է, թե դա ներկայացնելու համար ինչպիսի լուծումներ կգտնեն»,- ասաց նա։

Սարո Սարոյանը տեսակետ հայտնեց, որ այդ «խաղաղության գործընթացը» փոխկապակցված ռազմաքաղաքական գործընթացների ու որոշումների ամբողջություն է։

Ամենից շատ դիտված

13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
08:31 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ Հրապարակ
12:26 Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում բաց դաս է անցկացնում․ ՈւՂԻՂ
11:58 Կարո՞ղ եք ասել՝ ինչի են նիկոլական բոլոր կանայք նույն դեմքով, իրար նման, կարծես կլոններ լինեն
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
09:20 Oragir.News-ի անդրադարձներից հետո արցախցիների գումարների վճարումն սկսված է