Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:30 17-02-2023

Ոստիկանները թույլ տվեցին երեխաներին լվացվել սառը ջրով

«Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանն ու ազատամարտիկ Արթուր Այվազյանը կարողացել են ոստիկանների հետ պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի երեխաները գոնե մտնեն շենք, լվացվեն՝ առանց բնակարաններ մուտք գործելու։

Նշենք, որ շենքում տաք ջուր չկա, նաև հոսանք չկա շենքում։

Արթուր Այվազյանն էլ նշեց, որ հիմա փաստաթղթեր են բերում, թե ինչ է առաջարկում կառավարությունն էս մարդկանց՝ բնակարան, հող, թե վարձի փոխհատուցում։ «Հենց հիմա այստեղ են, սոցապ վարչության պետն է, Եղվարդի փոխքաղաքապետը, թող մարդիկ մոտենան, լսեն, իրենց որոշումը կայացնեն»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին առավոտյան ոստիկանները մտել են Աշտարակի խճուղու վրա գտնվող Պաշտպանության նախարարության նախկին շենք, որտեղ բնակվում են նաև ազատամարտիկների ընտանիքներ։ Բնակիչների խոսքով՝ ոստիկաններն իրենց ուժով հանել են շենքից՝ ասելով, որ շենքում անօրինական են բնակվում:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում