Ներքին 3 տարի առաջ - 21:09 16-02-2023

Կսպանեմ երեխեքիս, հետո ինքնասպան կլինեմ․ տնից վտարված կինը հայտարարում է

«Մեզ խափում են, իբր ավելի լավ տեղ են ապահովելու։ Չխղճացին անգամ երեխեքին։ Ոչ մի փաստաթուղթ ցույց չեն տվել։ Մտել են մեր զբաղեցրած սենյակները ու դուրս շպրտել»,-ասում են Պռոշյան համայնքում գտնվող ՊՆ նախկին շենքում անօրինական բնակություն հաստատած ընտանիքները։

Վստահեցնում են՝ տարածքից դուրս չեն գա։ Կանացից մեկը ասում է՝ կսպանի իր երեխաներին ու ինքնասպանություն կգործի, որովհետև գնալու տեղ չունի։

«Հայաստանի կառավարությունը չի սիրում իր ժողովրդին։ Ասում են՝ մաղվեք ու Եռաբլուրում պառկեք։ Մենք մեզ կսպանենք, որ թուրքը մեզ չսպանի»,-բղավում էր կինը։

Ի դեպ բնակիչներն ամիսներ առաջ ծանուցվել են շենքը լքելու մասին։

Հիշեցնենք, որ այսօր Պռոշյանում գտնվող ՊՆ նախկին շենքի բնակիչներն ակցիա են սկսել, վերջիններիս ստիպում են լքել շենքը, քանի որ այն փոխանցվել է Պետեկամուտների կոմիտեի հաշվեկշռին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան