Ներքին 2 տարի առաջ - 17:25 02-07-2024

Վերջին անգամ ժպիտը դեմքին տնից դուրս գնաց ու երեխուս էլ չտեսա. ի՞նչ է պատմում  ինքնասպան եղած տղայի մայրը

Արդեն հայտնել էինք, որ երեկ՝ հուլիսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Գյումրի քաղաքի օդանավակայանի մոտ գտնվող Արևելյան փողոցի թիվ 1 շենքի հարևանությամբ տղամարդու դի է հայտնաբերվել։

Oragir.News-ի տեղեկություններով ինքնասպան եղած տղան արցախցի է, Ասկերանի շրջանից են բռնի տեղահանվել։

«Երեխես շատ էր նեղվում մեր էս վիճակից, չէր հաշտվում։ Ուր գնում էր աշխատանքի չէր ստացվում, աշխատավարձը ցածր էր, ասում էր` այ մամ աշխարհի ծայրն ենք ապրում, աշխատավարձս հազիվ տաքսու ու սիգարետի հերիքի։ Ոչ մի բան ցույց չէր տալիս, բայց ես զգում էի, որ նեղվում է։



Արթուրս պայմանագրային զինծառայող էր, արցախյան վերջին պատերազմին էլ է մասնակցել, երեխես վիրավորում էր ստացել։

Ամսի 29-ն էր, գնաց դուրս ինչ իմանայինք, որ վերջին վայրկյաններն են, որ երեխայիս տեսնում եմ։

Վերջին անգամ ժպիտը դեմքին տնից դուրս գնաց ու երեխուս էլ չտեսա։ Երեխես չկար ուր ասես դիմեցինք, հետո էսպես դժբախտություն եղավ մեզ հետ։ Ես մտածում եմ, որ Արթուրս հոգեբանական ծանր վիճակում էր, երեխես իրա կյանքին վերջ դնելով մտածել է, որ կպրծնի էս ամեն ինչից։ Ես ուրիշ պատճառ չեմ գտնում, իմ երեխեն հավասարակշռված ու զուսպ էր։ Ամսի 30-ին էլ մեր տատին մահացավ, էսպես դժբախտություն դժբախտության հետևից»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում Գյումրիում ինքնասպան եղած Արթուր Դավթյանի մայրը` Իրինա Սարգսյանը։

Արթուրը ընտանիքի փոքր որդին է, եղբայր ունի, ով ևս մեզ հետ զրույցում նշեց, որ անհավատալի է, որ Արթուրը նման բան կարող էր անել։

«Արթուրը ամեն ինչ կիսվում էր իմ հետ, ես չեմ հասկանում ինչ կարար եղած լիներ։ Աշխատանք էր փնտրում, շատ էր նեղվում, մտածում էինք Երեւան տեղափոխվելու մասին»,- ասում է եղբայրը` Արայիկ Սարգսյանը։
Արթուր Դավթյանին կհուղարկավորեն վաղը` Մասիս քաղաքի Ռանչպար գյուղում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ