Փաշինյանի աշխատակազմը մանիպուլացրել է հասարակությանը. Ժողովուրդ
copy image url

Փաշինյանի աշխատակազմը մանիպուլացրել է հասարակությանը. Ժողովուրդ

Մամուլ 2 տարի առաջ - 08:52 16-02-2023
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Փետրվարի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի 2022 թ. գործունեության հաշվետվությունը։ Այդ ժամանակ մամուլի հաղորդագրություն տարածվեց նախորդ տարվա կոմիտեի գործունեության մի քանի ցուցանիշների մասին:

Մասնավորապես, ըստ հաղորդագրության՝ վարձակալության տրված պետական գույքի դիմաց 2022 թվականին հավաքագրվել եւ պետբյուջե է վճարվել 11 մլրդ դրամ, 2021-ի համեմատ՝ 200%-ով ավելի։ Ավելի ուշ, սակայն, վարչապետի պաշտոնական կայքում վերոհիշյալ մամուլի հաղորդագրությունը ենթարկվել է փոփոխությունների․ խմբագրված տարբերակում փոփոխվել է վարձակալության տրված գույքի դիմաց հավաքագրված գումարների թիվը՝ 11 մլրդ դրամից դառնալով 470 մլն դրամ։ Նախորդ տարվա նկատմամբ 200% աճի վերաբերյալ համեմատությունը թողնվել է անփոփոխ։

Փաստերի ստուգման հարթակը նկատել է, որ ո՛չ կոմիտեն եւ ո՛չ էլ վարչապետի աշխատակազմը որեւէ կերպ չեն տեղեկացրել վարձակալությունից ստացված մուտքերի վերաբերյալ մամուլի հաղորդագրությունում արված էական փոփոխությունների մասին։ Ավելին՝ Պետգույքի կառավարման կոմիտեն հաղորդագրությունը տարածելու հաջորդ օրը՝ փետրվարի 8-ին, իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել է վարչապետին ներկայացված հաշվետվության մասին «Լուրերի» պատրաստած ռեպորտաժը, որում վարձակալության դիմաց բյուջե արված մուտքերի վերաբերյալ նշվում է ոչ թե խմբագրված 470 մլն թիվը, այլ 11 միլիարդը։

Ավելին, 11 մլրդ դրամը ոչ թե գույքի վարձակալությունից, այլ անշարժ գույքի օտարումից պետբյուջե մուտքագրված գումարն է։ Փաստենք, որ վարչապետի աշխատակազմը, պետգույքի վարձակալությունից ստացված բյուջեի մուտքերի փոխարեն, նախ ներկայացրել է օտարումից բյուջե մուտքագրված գումարները, դա ներկայացրել է որպես նախորդ տարվա համեմատ 200-տոկոսանոց աճ, այնուհետեւ փոփոխել եւ ներկայացրել է իրական մուտքերը, սակայն նախորդ տարվա համեմատությունը թողել է անփոփոխ, իսկ արված փոփոխության վերաբերյալ որեւէ ծանուցում չի արվել։ Ահա այսպես են մանիպուլացնում հասարակությանը»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 ԱԱԾ-ին հասու դարձած գաղտնի ինֆորմացիան հրապարակելը հանցագործություն է. Միքայել Համբարձումյան
10:55 Վիրավորներից մեկը փոխգնդապետ է, մի քանիսի վիճակը ծանր է․ նոր մանրամասներ՝ ՊՆ զորամասի պայթյունից
23:58 Արման Ծառուկյանի հարվածից հետո մարզիչը դուրս է ընկել օկտագոնից
22:18 Ամուր պահեք կապը Եկեղեցու և հայրենիքի հետ՝ անխաթար պահպանելու ինքնությունը. կաթողիկոսը՝ սփյուռքահայերին
19:21 Փաշինյանն ընտրությամբ ու ամեն գնով դառնալու է վարչապետ, անգամ եթե ուղիղ եթերում երեխա ուտի. քաղաքագետ
23:01 Գրոհելով Վեհարանը, ձերբակալելով Կաթողիկոսին՝ արժանանալու եք Աստծո ահեղ դատաստանին
17:50 Դիմավորեք՝ 100.000 ադրբեջանցի է գալիս. թիկունքից հարված 
20:17 Պետք է դիմահար կրակոցով ոչնչացնեին․ Արսեն Թորոսյանի բռնության կոչը
22:53 Ամոթ է մեր սիրելի Հայրենիքում ստեղծված ապազգային մթնոլորտը, վե՛րջ տվեք․ Արամ Ա-ի ուղերձը
21:25 Նիկոլի թիմակիցները դատարկություն են. հեռացրու նրանցից Փաշինյանի հովանին՝ զրո կդառնան