Արտաքին 3 տարի առաջ - 21:30 12-02-2023

Թբիլիսիում անցկացվել է Հարիսայի փառատոն

Այսօր` փետրվարի 12-ին, Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում տեղի ունեցավ Հարիսայի փառատոն, որին մասնակցում էին Վրաստանում հայ համայնքի ներկայացուցիչները, գրում է jnews.ge-ն:

Վիրահայ համայնքում ավանդույթ է դարձել Բուն Բարեկենդանը նշել հարիսայի փառատոնով, որն ավանդաբար անցկացվում է Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդարանի աջակցությամբ և «Հայարտուն» կենտրոնի մասնակցությամբ:

Հ.Մ.Ը.Մ. Թիֆլիսը նույնպես մասնակցեց Հարիսայի փառատոնին Սուրբ Էջմիածին եկեղեցում և հարիսան պատրաստեց Հ.Մ.Ը.Մ. Թիֆլիսի վարչության անդամ` Ալլա Սուքիասյանը։

Մեծ Պահքին նախորդող օրը՝ Բուն Բարեկենդանի տոնին, Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում տեղի ունեցավ հարիսայի փառատոն, որին իրենց հետ բերած հարիսայով կարող էին մասնակցել բոլոր ցանկացողները:

Հավարտ կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագի, հոգևորականները օրհնեցին հարիսայով լի կաթսաները և այն բաժանվեց ներկաներին:

Ամենից շատ դիտված

17:18 Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարորդը դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել
18:13 Իվետա Մուկուչյանն ու նրա օտարերկրացի սիրելին նոր հոլովակ են հրապարակել
22:10 Գյումրեցի բազմազավակ ընտանիքը բնակարան չի գտնում․ տանտերերը հրաժարվում են երեխաների թվի պատճառով
23:33 Զելենսկին խոստացել է պատասխանել Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ռուսական գազանությանը
22:00 Հաշվեքննիչ պալատը 4 մլրդ 687 մլն դրամի ծախսերի խեղաթյուրում է հայտնաբերել
15:11 Տիգրանաշենի մասին խոսելիս պետք է հստակ խոսենք նաև Արծվաշենի մասին. պատմաբան
17:59 Ինչու են սադրում ու կոնֆլիկտ հրահրում ԱԺ-ում ՔՊ փոխխոսնակները
23:22 Ուկրաինան Մոսկվայի օդանավակայաններին հարվածելու ծրագիր է պատրաստել․ The Atlantic
16:09 Վատ հարաբերություններն անցյալում են. ինչու էր Էլիզ Մելիքյանը հրաժարվել ընտանիքից և ինչ լուսանկար է հրապարակել
22:17 Անկլավներր չհանձնելը պատերազմն է․ Գոռ Մադոյան