Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:28 11-02-2023

Սուրեն Պապիկյանն Արցախի հերոսին աշխատանքից հեռացրել է առանց բացատրության

«Մեր տեսակի կարիքը արդեն չեն զգում․ ինձ համար անակնկալ էր կատարվածը»,-Օragir․News-ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս, պաշտպանության նախարարի արդեն նախկին խորհրդական, «Դժոխքի ձոր» պաշտպանական դիրքի հրամանատար, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը։

Գեներալը զինվորականին վայել արժանպատվությամբ հեռացել է ու հետո միայն իմացել, որ հեռացման հիմքում դրված է մի հարցազրույցի պատմություն․ «Ասացին՝ իրավունք չունեիր հարցազրույց տալու։ Ես պատասխանել եմ հարցին, թե չճանաչված աճյունները Եռաբլուրում որտեղ են հուղարկավորվելու»։

Արցախի հերոսը ուժեղ է, բանակի կողքին կլինի միշտ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի խոսել բոլոր պատերազմների մասնակից Վարդան Ավետիսյանի հետ, չի հանդիպել ու քննարկել, թե ինչու են նրան ազատում աշխատանքից․ «Վաղը, որ կռիվ սկսի, ես էլի առաջնագծում կլինեմ՝ իմ ընկերներով, իմ տղաներով, իմ ջոկատի տղաներով։ 44-օրյա պատերազմում եղել եմ «Դժոխքի ձոր»-ի հրամանատարը, ու թուրքը չկարողացավ Լաչինը գրավել։ Լաչինով, Լիսագորով պետք է մտնեին, բայց դեմ առան «Դժոխքի ձոր»-ի պաշտպանությանը։ Օրվա մեջ 4 անգամ հարձակվում էին՝ երեք անգամ ցերեկային պայմաններում, մի անգամ՝ գիշերը։ Կռվել եմ ու նվիրվել հայրենիքիս։ 20 տարեկանից կյանքս տվել եմ այս սուրբ գործին․զինվորական եմ։ Իմ գիտակցական կյանքը և առողջությունն իմ հայրենիքինն է»։

Վարդան Ավետիսյանը ՊՆ-ի հետ 2016 թվականից պայմանագիր է ունեցել, որը լուծարել են թերի հիմքով։ «Ես զինվորական եմ ու ենթարկվել եմ հրամանին։ Հիմա տանն եմ, բայց միշտ պատրաստ եմ ծառայել Հայաստանին և հայ ժողովրդին։ Հրամանը չենք քննարկում։ Իրենք իմ կողքին չեն եղել, որ իմանան ինչքան ուժ եմ գտել մեջս՝ զովածների ծնողների կողքին լինելու համար։ Իմ ազատման հրամանը ուղարկել էին Եռաբլուր։ Եռաբլուրի հրամանատարն է փոխանցել»։

Վարդան Ավետիսյանն ասում է՝ ինքը առաջին կարգի հրամանատարի տիտղոս է ստացել Վազգեն Սարգսյանի հրամանով։ Սա եզակի դեպք է․ «Այդ կարգը միայն ես ունեմ։ Վազգեն Սարգսյանը 1997 թվականին որակավորման հանձնաժողով ձևավորեց, ու միայն ես ունեցա առաջին կարգը։ 7 հրամանատարներ էին դիմել, ու շեմը միայն ես հաղթահարեցի»։

Արցախի հերոսը հաճախում է եկեղեցի և հավատում է, որ Աստծո կամոք էլի կլինի զինվորների կողքին։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ