Ուղիղ եթեր
Հարցերի 92 տոկոսը զեկուցվող չէ, իսկ Փաշինյանը խոսել է 16 ժամ. Փաստ
copy image url

Հարցերի 92 տոկոսը զեկուցվող չէ, իսկ Փաշինյանը խոսել է 16 ժամ. Փաստ

Մամուլ 2 տարի առաջ - 08:06 11-02-2023
«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին սոցցանցերում բավական ուշագրավ ուսումնասիրություն էր ներկայացվել՝ կապված կառավարության նիստերի հետ, որը բավականին հետաքրքիր ցուցանիշներ է պարունակում։ Այսպես, ի մասնավորի, պարզվում է, որ 2022 թվականին կառավարության նիստերի օրակարգում ընդգրկված է եղել 2066 հարց, որոնցից զեկուցվել է 163-ը, կամ հարցերի 7,8 տոկոսը, մնացած 92,2 տոկոս հարցերն անցել են չզեկուցվողների տակ։ Ի դեպ, նիստերի օրակարգում ամենից շատ հարց ներառվել է դեկտեմբերին՝ 288 հարց, և զարմանալիորեն ամենից քիչ հարցերը զեկուցվել են նույնպես դեկտեմբերին՝ ընդամենը 15 հարց կամ հարցերի 5 տոկոսը։

Ներկայացված վիճակագրության համաձայն, ողջ տարվա ընթացքում զեկուցված 163 հարցից 59-ը կամ ընդհանուր հարցերի 36,2 տոկոսը զեկուցել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, իսկ ամենաքիչը՝ 1-ական հարց, զեկուցել են արտաքին գործերի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունները։ Թե ինչով են զբաղված կառավարության նիստին, ցույց է տալիս ևս մեկ ուշագրավ թիվ:

2022 թվականին կառավարության նիստերի ընդհանուր տևողությունը կազմել է 163 ժամից մի քիչ ավելի, որի մոտ 10 տոկոսը տրամադրվել է Նիկոլ Փաշինյանին. ըստ ուսումնասիրության, նա խոսել է 15 ժամ 52 րոպե 15 վայրկյան։ Ի դեպ, նշվում է, որ Փաշինյանը կառավարության նիստի առիթն օգտագործել ու հիմնականում խոսել է այլ թեմաներից, որոնք նիստի օրակարգում ներառված հարցերի հետ գրեթե ոչ մի աղերս չեն ունեցել»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

22:21 Հայաստանում մարիխուանան պետք է օրինականացնել. Ալեն Սիմոնյան
18:28 Լուրջ ճնշում է սկսվել, անհիմն ազատում են իմ թիմակիցներին, բարեկամներին, ընկերներին. Մարտուն Գրիգորյան
20:05 Լիլիթ Աղեկյանին կալանավորել են, նրա կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
20:14 Լավ է՝ չէին ստիպել ադրբեջանցիների հետևից գերմանական հեծանիվով մտնի Կարմիր հրապարակ. Դեմոյան
19:11 Լրագրող Լիլիթ Աղեկյանը կալանավորվել է
19:36 Փաշինյանը մասնակցեց շքերթին, Ալիևը՝ ոչ, բայց հայկական զորախումբը չմասնակցեց շքերթին, ադրբեջանականը՝ հակառակը
20:37 Ակնհայտ սուտ պնդում է․ Փաշինյանի խոսնակը՝ բրիտանական մամուլի հոդվածի մասին
19:06 Պարո՛ն Փաշինյան, հաշմանդամ եմ, եթե թոշակս չտաք, կառավարության դիմաց կկախվեմ․ քաղաքացի
23:14 Տո շա՛ն տղա, իրար հետ պայքարել եք, հմի պատերազմում ե՞ք. պատերազմի վետերան 
23:38 20 թ. նոյեմբերի 9-ին «դժոխքում» էինք, ասեցի՝ գնամ, ընկնեմ ում ոտքերը հնարավոր է, որպեսզի կանգնեցվի պատերազմը. Ալեն Սիմոնյան