Արտաքին 3 տարի առաջ - 16:40 10-02-2023

Բայդենը ցրված վիճակում կարող է երրորդ համաշխարհային պատերազմ սկսել. Մեդվեդևն անդրադարձել է Բայդենի ձեռքբերումներին

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է ցրված վիճակում երրորդ համաշխարհային պատերազմ սկսել։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Մեդվեդևն ասել է՝ մեկնաբանելով Բայդենի՝ իր թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրելու մտադրությանը։

Մեդվեդևը հիշեցրել է, որ Բայդենը պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում շփոթում է անունները, ամսաթվերը և կորում է իր աշխատասենյակում։

«Նա գաղտնի փաստաթղթեր է պահում իր անձնական տան ավտոտնակում։ Նա ավելի քան 100 միլիարդ դոլար է ծախսել սովորական ամերիկացիներին անհայտ կործանվող երկրի վրա, բայց ԱՄՆ-ի բոլոր տնտեսական խնդիրները բարդում է Ռուսաստանի մեքենայությունների վրա։ Նա կարող է սկսել Երրորդ համաշխարհային պատերազմը ցրվածության պատճառով»,- ասել է Մեդվեդևը՝ անդրադառնալով Բայդենի ձեռքբերումներին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ մտադիր է նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետով առաջադրել իր թեկնածությունըսակայն այս հարցում դեռևս հստակ որոշում չի կայացվել։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախագահ է ընտրվել 2020 թվականի նոյեմբերի 2-ին կայացած ընտրությունների արդյունքում, որում նա հաղթեց գործող նախագահ Դոնալդ Թրամփին։ Հաջորդ ընտրությունները Միացյալ Նահանգներում կկայանան 2024 թվականի նոյեմբերին։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ