Արտաքին 4 տարի առաջ - 15:56 14-06-2022

Աշխարհում հայտարարված է երրորդ համաշխարհային պատերազմ. Հռոմի պապ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարծում է, որ աշխարհում հայտարարված է երրորդ համաշխարհային պատերազմ։ Այս մասին հաղորդում է La Stampa թերթը։

«Մի քանի տարի առաջ մտքովս անցավ ասել, որ մենք ապրում ենք երրորդ համաշխարհային պատերազմը մասերով։ Այսօր, ես կարծում եմ, հայտարարված է երրորդ համաշխարհային պատերազմ»,- ասել է Վատիկանի ղեկավարը։

Նրա խոսքով, պետք է մտածել այն մասին, թե ինչ է կատարվում մարդկության հետ, «որը մեկ հարյուրամյակում վերապրել է երեք համաշխարհային պատերազմ»:

Նա հիշեցրել է Աֆրիկայի որոշ տարածաշրջաններում շարունակվող պատերազմները, ինչպես նաև 25 տարի առաջ Ռուանդայի պատերազմը։ Հովվապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ աշխարհը գտնվում է պատերազմական իրավիճակում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ