Ավելին Մշակույթ 3 տարի առաջ - 23:31 09-02-2023

Տերյանական խաչը հին․ Արա Արտազը՝ անմահ պոետին

Եւ նորից կը զգանք, որ մեր սրտին դու մօ՜տ ես,
Մորմոքող հրի՛ պէս մեր հիւանդ արեան,
Որ լուսէ երգին քո մեր հոգին կարօտ է,
Օ, հեռու ընկեր իմ, օ, Վահան Տէրեան...

Ե.Չ.

Այսօր` Վահան Տէրեանի ծննդեան 138-րդ տարեդարձի օրն անգամ դժուար է հաւատալ, որ նա վաղուց չկայ, քանի որ նրա պոեզիան ցայսօր էլ յուզում է իւրաքանչիւր ընթերցողի, որի սրտում ապրում է գեղեցիկի հանդէպ սէրն ու պատկառանքը, «Անմահ գեղեցկի սիրահար ասպետի» պոեզիան այսօր էր շատ սիրահարների համար սիրոյ խոստովանութեան միջոց է, իսկ նրա ազգային պոեզիան մինչեւ այսօր արդիական է։ Նա հայ գրականութեան մէջ մեծ նորարար է եւ, կարելի է ասել, հայ նորագոյն գրականութեան հիմնադիրը դարձաւ։ Նրա կենդանութեան օրօք արդէն իսկ ծնուեց Տէրեանական դպրոցը, որի կարկառուն ներկայացուցիչներից են Եղիշէ Չարենցն ու Գուրգէն Մահարին։ Անշուշտ, Տէրեանի գրական ազդեցութիւնն այսօր էլ հայ բանաստեղծների մեծ մասի վրայ կայ, ինչպէս նաեւ իմ` եւ որպէս բանաստեղծի, եւ որպէս հայի։ Տէրեանը մեծ բանաստեղծ, գրականագէտ ու նախեւառաջ` մեծ հայ է, ով ապրելու է այնքան, որքան հայ ազգը։ Տէրեանը Հոգեւոր Հայաստանի կերտման մեծ ջատագովներից մէկն էր, ով մեզ թողել է պատգամներ` եւ իր հանճարեղ պոեզիայով, եւ իր «Հայ գրականութեան գալիք օրը» ու «Հոգեւոր Հայաստան» յօդուածներով։ Օրհնեալ է այն ազգը, որ ծնել է Վահան Տէրեան։ Ծնունդը մեծաց օրհնութեամբ եղիցի։

ՎԱՀԱՆ ՏԷՐԵԱՆ

Նրանց մնաց միշտ օտար
Նայիրական քո հոգին,
Նրանց մտքերը մթար
Չձուլուեցին քո խոկին։

Վահան Տէրեան, քո հոգում
Նայիրին էր ամփոփուած,
Ոգին նրա՝ միշտ տոկուն,
Եւ թախիծը՝ սփոփուած։

Մթնշաղուած անուրջում
Երազանքդ էր նայիրեան՝
Այնքան զնգուն՝ մրմունջում,
Մշուշի մէջ՝ միշտ վառման։

Մեր նայիրեան ապագան
Ինչքան վառ էր քո երգում,
Նրա օրը անագան
Բորբոքուած էր քո վէրքում։

Նայիրական քո հոգին,
Ա՜խ, բոլորին է օտար,
Մնաց հոգիդ անմեկին,
Թախիծի մէջ ու վատթար։

Միայն ինձ է հարզատ
Քո թախիծը երգերի,
Եւ անուրջդ յար ազատ՝
Մթնշաղուած վէրքերի։

«Քեզ կը մնայ միշտ օտար
Նայիրական մեր հոգին,
Թէ երգիս մէջ չգտար
Տէրեանական խաչը հին։

Եթէ սիրես դու թախիծ,
Նայիրական որբ հոգին,
Վեր կը յառնի թաց մոխրից
Ըմբոստական բորբ ոգին»։

Վահան Տէրեան, հարազատ
Դեռ կը դառնայ Նայիրին,
Մեր երգերի հուրն ազատ
Ամէն բորբ սիրտ դեռ կայրի։

Բանաստեղծ` Արա Արտազ

Պատրաստեց՝ Լուսին Ղազարյանը։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
09:01 «Ինեկոբանկը» հրաժարվել է ՔՊ-ականի դեմ հայցից
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
07:52 Հաջորդ շաբաթ Իրանի հետ բանակցություններ եմ ակնկալում․ Թրամփ
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
11:15 Եռաբլուրում բացակայում էին միայն նրանք, ում «թեթև ձեռքով» թշնամին հնարավորություն ստացավ սանձազերծել այդ պատերազմը. Ավետիք Չալաբյան