Ներքին 3 տարի առաջ - 19:16 08-02-2023

ԵՄ դիտորդական առաքելությունը կարևոր դեր ունի ՀՀ սահմանների շուրջ կայունությունն ապահովելու ուղղությամբ. Միրզոյան

Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ տեղի ունեցած քննարկումներից հետո լրատվամիջոցների համար ներկայացված հայտարարության ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ գործընկերոջ հետ հանգամանալից քննարկումներ է ունեցել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանն առնչվող հարցերի շուրջ:

«Ցավով պետք է արձանագրեմ, որ ի հակառակ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին՝ տարածաշրջանում անվտանգային մթնոլորտը շարունակում է մնալ լարված և փխրուն, զգալի է նոր էսկալացիայի հավանականությունը: 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի, 2021թ. մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի և օկուպացիայի հետևանքով առաջացած անվտանգային մարտահրավերները ոչ միայն խաթարում են Հայաստանի կառավարության ջանքերը` ուղղված Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը, այլ` նաև սպառնում են հայկական ժողովրդավարությանը»,-նշել է Միրզոյանը:

Միրզոյանի խոսքով` արդեն երկու ամիս է, ինչ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները և միջազգային հումանիտար իրավունքի դրույթները, արգելափակել է Լաչինի միջանցքը, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայ բնակչությունը հայտնվել է պաշարման մեջ՝ զրկված լինելով արտաքին աշխարհի հետ բնականոն կապից: Օրեցօր սրվող հումանիտար ճգնաժամը կարող է վերածվել իրական հումանիտար աղետի:

«Անհրաժեշտ է ընդգծել, որ բազմաթիվ մեծ ու փոքր պետությունների, միջազգային կազմակերպությունների, հեղինակավոր ոչ կառավարական կազմակերպությունների կոչերը և հորդորները դեռևս չեն ազդել Ադրբեջանի վարքագծի վրա:

Այս պարագայում, ցանկանում եմ ընդգծել միջազգային հանրության կողմից հստակ գործողությունների և համապատասխան միջազգային մեխանիզմների կյանքի կոչման անհրաժեշտությունը` ուղղված Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը դադարեցնելուն, արցախահայության էթնիկ զտումն ու Ադրբեջանի հետագա ագրեսիան կանխելուն: Այս առումով կարևորում ենք նաև Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը:

Ուզում եմ ընդգծել այն կարևոր դերը, որն ունի Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը Հայաստանի Հանրապետության սահմանների շուրջ կայունությունն ապահովելու ուղղությամբ:

Ուժի պարբերական կիրառումը կամ ուժի կիրառման անթաքույց սպառնալիքները, մարդու իրավունքների զանգվածային խախտումները չեն կարող կայուն հիմք ստեղծել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար։ Հայաստանը բազմիցս հայտարարել է ատելության խոսքից, նախապայմաններից, ռազմատենչ հռետորաբանությունից զերծ միջավայրում կառուցողական երկխոսության իր պատրաստակամության մասին՝ հանուն Հարավային Կովկասում կայուն խաղաղության և զարգացման։ Առկա խնդիրների ու հակասությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, սա է մեր հավատամքը»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո