Ներքին 3 տարի առաջ - 15:43 08-02-2023

Փոխանակ ուսումնասիրեին փաստերը և միջոցներ ձեռնարկեին, իմ դեմ կեղտոտ նյութ հրապարակեցին. Աբգարյան

Օրեր առաջ Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգում էր Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթներում տեղի ունեցող խախտումների և այդ խախտումները վերահսկել, կանխել չցանկանալու երևույթի մասին։

Աբգարյանը գրել էր. «Իմ նկատած կոպիտ ապօրինությունների մեծ մասը վկայում են շտապողականության մասին, երբ պետք է ամեն գնով արագ գոհացնել բնակիչներին (կարդա՝ ընտրողներին): Ուստի շինաշխատանքների մրցույթներն արվում են առանց նախագծի և նախահաշվի մրցույթների»:

Այսօր Երևանու ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն Oragir.News-ի հետ զրույցում՝ խոսելով մատնանշած խնդրին արձագանքներից, ասաց. «Սպասելի արձագանքներից եղավ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի արձագանքը, որը խնդրել էր նյութերը, նաև ուսումնասիրել էր իմ հրապարակումները և հանդես էր եկել կոչ անելով ուսումնասիրել»։

Խոսելով իր բարձրացրած խնդիրներին Երևանի քաղաքապետարանի արձագանքից՝ Աբգարյանն ասաց՝ արձագանքը եղել է հարձակում իր վրա։ «Փոխանակ ուսումնասիրեին փաստաթղթերը և փաստերը, որոնք ես ներկայացրել էի և միջոցներ ձեռնարկեին խախտումներ արածների նկատմամբ, հարձակում եղավ ինձ վրա»,- ասաց Աբգարյանը։

Շատ գարշելի, զզվելի, նողկալի, ցածար, դեղին արձագանք եղավ քաղաքապետարանի կողմից, այն էր, որ Civic.am կայքով իմ դեմ մի կեղտոտ նյութ հրապարակեցին կառչելով ընդամենը մի վրիպումից, բազմաթիվ մրցույթներից ընդամենը մի տողի վրիպումից, որը որևէ բան չէր փոխում այդ մրցույթի իմ բերած վերջնական հարցի շուրջ։ Այն էր, որ նախահաշիվների թղթերը չունեին կնիք։

«Պատրաստեցին Civic.am-ով մի դեղին նյութ, որտեղ անջատել էին իմ ձայնը նախորդ նիստի իմ ելույթից՝ ինձ վերագրելով, որ հայտարարություն եմ արել, այնինչ ես հարց էի տվել ամբողջովին աղավաղված փաստերով և որպես քաղաքապետարանի փաստաբան հանդես էր գալիս քաղաքապետարանի բարեկարգման վարչության պետը, այնինչ իր իսկ նշած մրցույթը վերաբերում էր կոմունալ վարչությանը։

Այսինքն՝ իր լիազորությունների տիրույթում չեր դա, չգիտես ինչու, պարոնը ստանձնել էր քաղաքապետի խոսնակի դերը, նրանք նույնպես արհամարեցին իմ նախորդ բոլոր հրապարակումները, ընդամենը մեկը վերցրեցին և սխալ, կեղծ պնդումներ արեցին, ինչին ես անպայման անդրադառնալու եմ փետերվարի 14-ին կայանալիք նիստին, հանգամանալիորեն պատասխանելու եմ Քաղաքապետարանի այդ գործելաոճին»,- ասաց Աբգարյանը։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց