Մամուլ 3 տարի առաջ - 09:09 04-02-2023

Վլադիմիր Գասպարյանը վաճառո՞ւմ է Մոնումենտում գտնվող իր առանձնատունը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող բրոքերներից տեղեկություն ստացանք, որ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանը պատրաստվում է Մոնումենտում գտնվող իր առանձնատունը վաճառել։ Արդեն նույնիսկ տան գնորդներ կան, վաճառքի գինն էլ 2 մլն 300 հազար դոլար է։

Խոսքը «Հաղթանակ» զբոսայգու հարեւանությամբ գտնվող առանձնատան մասին է, որն անցնում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին օրենքի շրջանակներում քաղաքացիական վարույթով, եւ գործը ներկայում քննվում է հակակոռուպցիոն դատարանում։

Վլադիմիր Գասպարյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, նրա պաշտպան Վարազդատ Ասատրյանին հարցրինք՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ նախկին ոստիկանապետը պատրաստվում է գույքը վաճառել։

Պաշտպանն ասաց, որ տեղեկություն չունի, եւ հրաժարվեց այլ հարցերի պատասխանել՝ ասելով, որ վստահորդից պետք է համաձայնություն ունենա։ Գլխավոր դատախազությունից փորձեցինք ճշտել, թե առանձնատան նկատմամբ արգելանքը հանվե՞լ է։

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի առանձնատան դեպքում, երբ դատարանում վիճարկվում էր գույքի ծագման օրինականությունը, արգելանքը հանվեց, իսկ տունը գնեց իշխանությունների սրտի նորահայտ օլիգարխ Նարեկ նալբանդյանը։ Դատախազությունից ասացին, որ այս պահին Գասպարյանի առանձնատան վրա արգելանք կա դրված»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են