Մամուլ 3 տարի առաջ - 08:55 04-02-2023

Ովքե՞ր ունեն ամենաբարձր ու ամենացածր ցուցանիշները ստեղծված իրավիճակում գործունեության առումով. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նախօրեին GALLUP International Association-ը հրապարակել է հերթական հարցման արդյունքները, որոնք այս անգամ վերաբերում են Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի արգելափակմանը: Ի հեճուկս Ադրբեջանի ու նաև հայաստանյան որոշ շրջանակների, Հայաստանի ազգաբնակչության (հարցվածների) մեծամասնությունը շատ հստակ է եղել իր դիրքորոշման մեջ՝ պատասխանելով «Ձեզ համար ընդունելի է արդյո՞ք Արցախի բնակչության՝ ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումը Ադրբեջանի կազմում» հարցին՝ ցույց տալով, որ գոնե այս հարցում հասարակությունը տարակարծություններ փաստացի չունի:

Եթե 2022 թ. նոյեմբերին ընդհանրապես անընդունելի է համարել 80,4 տոկոսը և «ավելի շուտ ընդունելի չէ»՝ 3,2 տոկոսը, ապա 2023 թ. հունվարին այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 94,2 և 3,2 տոկոս: Ուշագրավ պատկեր է ստացվել ստեղծված իրավիճակում Հայաստանի և Արցախի իշխանությունների գործունեության գնահատականի առումով: Արցախի իշխանությունների պարագայում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ստացել է 2,2 միավոր (առավելագույնը՝ 5), իսկ պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ 3,7: Հետաքրքիր է, որ եթե Վարդանյանի «գնահատականը» ամենաբարձրն է Հայաստանի ու Արցախի՝ հարցմանը «մասնակցող» բոլոր իշխանավորների արդյունքներից, ապա Հարությունյանինը ամենացածրն է:

Ի դեպ, Հայաստանում այս ասպեկտով ամենաբարձր վարկանիշը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանինն է, որն ունի 2,8 միավոր և գերազանցում է նաև Նիկոլ Փաշինյանին: Ինչպես երևում է, իր արդյունքն է սկսել տալ Հայաստանի իշխանությունների ու մերձիշխանական առանձին շրջանակների կողմից մեղավորությունը ռուս խաղաղապահների «գրպանը գցելու» և, ընդհանրապես, ակտիվ հակառուսականության քարոզչությունը: Մասնավորաբար, եթե պատերազմից հետո՝ 2020 թ. նոյեմբերին Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումը «լիովին դրական» ու «ավելի շուտ դրական» էր գնահատում հարցվածների 81,5 տոկոսը, ապա հիմա արդեն՝ ընդամենը 50,4 տոկոսը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ