Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 19:00 03-02-2023

Բաքուն հայտնում է, որ մինչև տարեվերջ կապահովվի Շուշիի, Բերձորի, Աղավնոյի և Կովսականի «նախկին բնակիրների վերադարձը»

Ադրբեջանում նախատեսում են մինչև տարեվերջ ապահովել Արցախի Հանրապետության՝ Բաքվի կողմից օկուպացված Շուշի, Բերձոր, Կովսական քաղաքների, ինչպես նաև Աղավնո և Ներքին Սուս գյուղերի «նախկին բնակիրների վերադարձն իրենց հայրենի տարածքներ»։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը, այս մասին ասել Ադրբեջանի փախստականների և հարկադիր վերաբնակների հարցերով պետական ​​կոմիտեի նախագահ Ռովշան Ռզաևը։

Ադրբեջանցի պաշտոնյան հայտնել է, որ կոմիտեի առջև կարեւոր խնդիրներ են դրված՝ կապված այսպես կոչված «օկուպացիայից ազատագրված տարածքներ» բնակչության «Մեծ վերադարձի» պետական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման հետ։ Նրա խոսքով՝ ներկայումս այդ նպատակով մոբիլիզացվել են բոլոր հնարավորությունները։

«Մոբիլիզացվել են բոլոր հնարավորությունները դրանց լիարժեք և ժամանակին իրականացման համար։ Երկրի ղեկավարի հանձնարարականով այս տարի պետք է ապահովվի Աղավնո և Սուս գյուղերի, Շուշի, Լաչին և Զանգելան քաղաքների բնակիչների վերադարձը հայրենի հողեր»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ նշված բնակավայրերից Կովսական և Շուշի քաղաքները Ադրբեջանի զինված ուժերն օկուպացրել էին դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ՝ համապատասխանաբար հոկտեմբերի 20-ին և նոյեմբերի 8-ին, իսկ Բերձոր քաղաքը, Աղավնո և Ներքին Սուս գյուղերն ընդգրկված էին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված միջանցքի կազմում, սակայն 2022 թվականի օգոստոսին՝ միջանցքի երթուղու փոփոխության արդյունքում դրանք նույնպես հանձնվեցին Ադրբեջանի վերահսկողությանը։

Ամենից շատ դիտված

09:23 Զելենսկու զգուշացումն իրականացավ. Կրեմլը զանգվածային հարձակում է սկսել հրթիռներով ու ԱԹՍ-ներով
13:12 Չեմ կարողանում հավատալ. Էլիզ Մելիքյանի հրաժեշտը՝ Արտաշես Ալեքսանյանին
09:08 Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
17:41 Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից. ՌԴ ՊՆ
19:14 Ոչնչացնելու ենք քաղաքականապես, մինչև վերջին մարդը. Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին
09:00 Փաշինյանի աշխատավարձի աճը․ 10 հազար թոշակառուին, 10 մլն՝ իրեն սկզբունքով
17:53 Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա-Ադրբեջան-ՀՀ կապի ամրապնդմանը
21:52 Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան
23:17 Վերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը
15:23 Դրանք միշտ կմնան սրտումս. Արտաշես Ալեքսանյանի վերջին խորհուրդը Ռոզա Դավթյանին