Ներքին 3 տարի առաջ - 19:17 03-02-2023

Շատ բան չգիտենք, թե ինչպես է Իրանը կանգնեցրել Հայաստանի դեմ հարձակումը․ իրանագետ

ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը նախօրեին Al-Monitor պարբերականին տված հարցազրույցում ասել էր, որ 2022 թվականի սեպտեմբերին Իրանն է օգնել կանխել Ադրբեջանի ավելի լայնածավալ ագրեսիան Հայաստանի դեմ։

«Ես հավատում եմ Վահան Կոստանյանի պնդումներին, քանի որ դա միայն ինքը չէ, որ ասել է։ Նման հայտարարություն էր տարածել նաև իրանական կողմը»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց իրանագետ Արմեն Վարդանյանը։

Նրա խոսքով՝ իրանական իշխանական որոշ լրատվամիջոցներ ամիսներ առաջ էին նման նյութեր հրապարակել․ «Իրանի ԱԳ նախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահյանը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ իրենք են կանխել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը, ինչը հավանաբար տեղի կունենար Իրանի սահմանների մոտ»,-ասաց իրանագետը։

Նրա խոսքով՝ Իրանը Ադրբեջանի ագրեսիան կանխել է դիվանագիտական ճանապարհով․ «Դատելով ադրբեջանական մամուլում բարձրացված հակաիրանական հիստերիայից՝ հասկանում ենք, որ սպասելի կոնֆլիկտը կանխվել էր դիվանագիտական ճանապարհով։ Մենք հիմա շատ բան չգիտենք, որովհետև կան բաներ, որ բացահայտ չեն արվել։ Ես վստահ եմ, որ կգա ժամանակը և ավելի շատ բան կիմանանք։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից