Ներքին 3 տարի առաջ - 14:10 02-02-2023

Տիգրան Ավինյանից Շամշյան դուրս չի գա. ապեր, չես ձգում

Օրուգիշեր հանուն PR-ի ապրող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշել է այժմ էլ ուղիղ եթերի ռեժիմով արտակարգ պատահարների մասին հաղորդել:

«Այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Ավան-Առինջում: ԵԱՍՄ համայնքային հիմնարկի երկու աշխատակից դանակահարվել են իրենց աշխատանքը կատարելիս, այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում: Բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Շնորհակալ եմ շտապօգնության բժիշկներից և ոստիկանության ծառայողներից օպերատիվ արձագանքի համար: Մեր գործընկերներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել է Ավինյանը:

Երևանի «ապագա քաղաքապետին» էլ կարելի է հասկանալ, մի քանի օր է՝ առիթներ չկային երևալու, որոշեց «Շամշյանի հացը կտրել»: Դասականը կասեր՝ «ապեր, չես ձգում»։

Նկատենք նաև, որ Ավինյանի ստատուսից ընդամենը 1-2 ժամ հետո Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց դեպքի մասին:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը