Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 12:30 02-02-2023

Երևանի քաղաքապետարանի 2 աշխատակիցներին դանակահարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի երկու աշխատակիցներին դանակահարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 167–րդ հոդվածի 2–րդ մասի 8–րդ կետի հատկանիշներով (մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որեւէ այլ վնաս պատճառելը՝ զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ)։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։

«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Օպերատիվ տվյալներ կան, թե ով կարող էր լինել երկու քաղաքացիներին դանակահարողը, ոստիկանությանը հանձնարարություն է տրված հայտնաբերել հանցագործությունը կատարած անձին ու ներկայացնել վարույթն իրականացնող մարմին»,– հայտնել է Գոռ Աբրահամյանը։

Ավելի վաղ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ ԵԱՍՄ համայնքային հիմնարկի երկու շխատակից այս գիշեր դանակահարվել են իրենց աշխատանքը կատարելիս, նրանք գտնվում են հիվանդանոցում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում