Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:59 01-02-2023

Իտալական զորանոցներ, նիկոլական հրամանատարություն. մինչև տարեվերջ անպարտելի՞ ենք դառնալու

Ազատ գյուղի ողբերգական դեպքերից հետո, երբ դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ էր բռնկվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, որի հետևանքով այրվեց տասնհինգ զինծառայող, նույն օրը Հանրային հեռուստաընկերության եթերում Հանտուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը շտապեց հայտարարել, որ իր տեղեկություններով՝ արդեն բերվել են իտալական մոդուլային զորանոցները, դրա հաջորդ օրը էլի Հանրային հեռուստաընկերության եթերում նախկին ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ հայտարարեց կրկին մոդուլային զորանոցների մասին։

Էլի հենց նույն օրը ՀՀ պաշտպանական գերատեսչության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնեց, որ նախատեսված է նոր իտալական մոդուլային զորանոցների կառուցում՝ ժամանակակից ստանդարտներին համապատասխան։ Այս ամենին զուգահեռ, բոլորի մոտ հարց է առաջացել, թե ինչու են զինվորներն այդ տանը բնակվել՝ այս հարցում մեղադրելով հենց պաշտպանական գերատեսչությանը և պահանջելով պաշտպանության նախարարի հրաժարականը։ Սակայն այս մեղադրանքից էլ խուսափելու ելք փորձեցին գտնել իշխանականները։

Իտալական արտադրության մոդուլային զորանոցների առաջին խմբաքանակը Հայաստանում է։ Իշխանամետ զանգվածը այդ իտալական տնակների լուսանկարները ջանասիրաբար տարածում էր, այնինչ Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետությունն ունի այն ներուժը, որ իր զինծառայողների համար տեղում կառուցի համապատասխան կացարաններ․ «Նախկինում էլ են մեր շինարարները կառուցել նման կացարաններ»։

Ինչևէ, հասկանալու համար, թե ինչ փուլում է իտալական մոդուլային զինանոցների ճակատագիրը, Oragir.News-ը նախ կապ հաստատեց ՊՆ նախկին խոսնակ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Մենակ դրսից չեն բերվում, տեղում էլ են արտադրվում․ մի հատ, տասը հատ կամ հարյուր հատ չի, հազարներ ա, դրա սարքելը մի օրվա բան չի։ Ես չգիտեմ՝ բերել են, թե՝ ոչ»։

Իսկ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը միայն ասաց. «Ինչպես հայտնել ենք լրատվամիջոցներին, մոդուլային զորանոցների կառուցման աշխատանքների ավարտը նախանշված է մինչև տարվա վերջը»:

Փաստորեն, կլինեն իտալական զորանոցներ և նիկոլական հրամանատարություն։ Հետաքրքրիր է, մինչև տարեվերջ անպարտելի՞ ենք դառնալու։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան