Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:20 31-01-2023

Ես խոստանում եմ՝ Կարեն Գաբրիելյանը դատվելու է․ Մարինա Պողոսյան

Նախօրեին հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեք հրաման է ստորագրել, որոնցից մեկով Լոռու մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Գաբրիելյանը փոխադրվել է ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին, իսկ երկրորդով՝ ստեղծվել է հանձնախումբ՝ Լոռու մարզի դատախազությունում համալիր ստուգում իրականացնելու նպատակով:

Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպան Մարինա Պողոսյանը նշեց, որ Կարեն Գաբրիելյանն Արթուր Դավթյանի կադրերից է և Արթուր Դավթյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է։

«Ինչպես գիտենք՝ Արթուր Դավթյանը բավական շատ սանիկներ է «ծնել» այս համակարգում ու Արթուր Դավթյանի «վիրուսը» դեռ համակարգում է, ոնց քավորն է եղել, էնպես էլ սանիկն է։ Նա երկար ժամանակ աշխատել է նաև Շիրակի մարզի դատախազ և Շիրակի մարզի դատախազությունը բարցարձակապես ապականված թողնելով՝ իրեն բերել են վարչության պետ, հետո տարել են Լոռու մարզի դատախազ»։

Պողոսյանը պատմեց, որ իրենք սկսել են ուսումնասիրել նրա աշխատանքը Շիրակի մարզից։ «Շատերը վախենում են, իհարկե, խոսել Կարեն Գաբրիելյանի գույքի մասին։ Բայց գտնվեցին մարդիկ, որ բարձրաձայնեցին, թե ինչ գույք ունի Կարեն Գաբրիելյանը, թեև ընդամենը եղել է քննիչ և արձակուրդներին սովորական խոպանչի է եղել, բայց երբ խոպանչին գալիս է ու պալատներ է սարքում, անհասկանալի է, կարծես՝ Արթուր Դավթյանի «վիրուսն» է տարածվում, նրանք միշտ իրենց տները կասկածելի էժան են սարքում։ Բացի այդ՝ նա անօրինականություններ է արել, մենք սովորաբար բուն գործի մեջ չենք մտնում, ուղղակի իրավունքների խախտումն ենք արձանագրել, բայց եղել է մի դեպք, որին չէիք կարող անտարբեր լինել։

Խոսքը դպրոցի տնօրենի՝ Կարինե Լալազարյանի, գործի մասին է, որին նա կալանավորել է, որպեսզի նշանակի իր ցանկացած մարդուն։ Ընդ որում՝ Կարինե Լալազարյանը 1 տարեկան երեխա է ունեցել։ Դրանից հետո նա մարդ է ուղարկել կալանավայր, ասել է՝ թող դիմումը ստորագրի, բաց կթողնեմ։ Այսինքն՝ նա անգրագետ, իրավական իմպոտենտությամբ տառապող անձ է, ակնհայտ է չէ՞, որ եթե դու գտնում ես, որ մարդը որևէ բանում մեղավոր է, պետք է նա իր պատիժը կրի, բայց եթե դու ասում ես՝ դիմում գրի, բաց կթողնեմ, ուրեմն՝ քո նպատակներին ես փորձում հասնել պաշտոնի չարաշահմամբ»։

Իրավապաշտպանը պատմեց, որ Շիրակի մարզից իրենց տարբեր մարդիկ էին գրել ու պատմել էին իր «քաջագործությունների» մասին։ «Նա նաև միշտ քրեական հեղինակությունների հետ սերտ կապի մեջ է եղել, իսկ Շիրակի մարզը հարուստ է իր քրեական հեղինակություններով, նույն վարքագիծը նա նաև Լոռու մարզում է շարունակել։ Այսինքն՝ մարզից մարզ են տանում նման գործելաոճ որդեգրածներին։ Ես այսուհետ ամեն շաբաթ հարց եմ հնչեցնելու դատախազին ուղղված, հիմա ինձ համար անհասկանալի է, այս ամենը եղել է Արթուր Դավթյանի օրոք, հիմա մենք այս բոլոր մարդկանց բողոքները փաստերով ուղարկել ենք Աննա Վարդապետյանին, որպեսզի Կարեն Գաբրիելյանը քրեական պատասխանատվության ենթարկվի, մինչդեռ, մեզ համար շատ զարմանալի բան է տեղի ունենում՝ բոլոր բողոքները մերժվում են։ Այսինքն, եթե պետք է նույն ոճով լինի ամեն բան, ինչ Արթուր Դավթյանի օրոք էր, իմաստը ո՞րն է դատախազներին փոխելու։ Հիմա Կարեն Գաբրիելյանը պետք է ճաղերի հետևում լիներ, միայն իր ունեցվածքը դրա համար բավարար է, այդ ունեցվածքը գրանցված է իր և իր խոպանչի պապայի անունով։

Դրա համար բավարար կլիներ նաև մյուս դրվագը, երբ կանչել, ասել է՝ գնացեք, ճնշում գործադրեք, որ մարդ կալանավայրում գործից ազատման դիմում գրի, հակառակ դեպքում, դուք էլ եք հայտնվելու ճաղերի հետևում, իսկ Աննա Վարդապետյանն այդ դրվագներն արհամարհում է։ Կարծում եմ՝ նրան պետք է անմիջապես կալանավորեին»։

Պողոսյանն ընդգծեց, որ Աննա Վարդապետյանի հետ ես հույսեր էի կապում, քանի որ նա նոր սերնդի ներկայացուցիչ է։ «Այդ սերունդը սիրում է «գենդեր» բառն օգտագործել, բա էս մարդիկ կին չե՞ն եղել, նա մեկ տարեկան երեխայի մորը գցել էր կալանավայր, բա «գենդերասիրությունն» ինչ եղավ։ Այս ամենից հետո, Կարեն Գաբրիելյանին բերում են վարչության պետ, փոխանակ աշխատանքից ազատեն ու Լոռու մարզում ստուգումներ են սկսում։ Եթե Լոռու մարզում ստուգումների կարիք կա, ուրեմն կասեցրեք այս մարդու լիազորությունները, ինչո՞ւ չեք անում դա։

Օրինակ՝ Դավիթ Սանասարյանի լիազորությունները կասեցրեցին, Ռուբեն Վարդազարյանինը կասեցրեցին՝ քննություն արեցին, հիմա նաև սրա լիազորությունները կասեցրեք, քննությունն արեք, թող ստուգումները լինի։ Բա որ հիմա պարզվի՝ Կարեն Գաբրիելյանը հանցագործ է, կստացվի չէ՞, որ տիկին Վարդապետյան, դու հանցագործին բերում ես վարչության պետ աշխատի։

Եթե մարզում ստուգման կարիք կա, իսկ ստուգման կարիք, իհարկե, կա, ապա ինչու ես նրան նոր պաշտոն տալիս։ Մենք առնվազն 23 բողոք ենք ստացել Լոռու մարզից ու Շիրակի մարզից, բայց միայն 3-ն են հանդգնել խոսել։ Որովհետև մնացածը վախենում են սրա գողական շրջապատից, ընդ որում՝ ասեմ, որ նա սերտ կապի մեջ է Վանաձորի և Արթիկի ՔԿՀ-ներում նստած «սուտի ավտարիտետ», «գողականների» հետ, նա միշտ քրեական աշխարհի հետ կապերը չի թաքցրել։

Ինձ հետաքրքրում է, թե ինչով է բացատրում այս նշանակումը, ի վերջո, ինքը բազմաթիվ դիմումներ է ստացել, ոչ թե թղթի վրա գրած, այլ մարդիկ պատրաստ են պատմել իրենց հետ եղածի մասին։ Հիմա այդ մարդկանց գործերի ընթացք չտալով՝ փաստացի Աննա Վարդապետյանը ջուր է լցնում Կարեն Գաբրիելյանի ջրաղացին ու էս ստուգողները դառնալու են անիմաստ, որովհետև այդ ո՞ր հանձնախումբն է ստուգելու Կարեն Գաբրիելյանի գործունեությունը, եթե էսօր Կարեն Գաբրիելյանը դատախազության գլխավոր վարչության պետ է»։

Հարցին, թե արդյոք այս ստուգումների հետ որևէ ակնկալիք կարելի է ունենալ՝ նա ասաց, որ ակնկալիք ունի իրենից, իր թիմից, լրագրողներից ու այն քաղաքացիներից, ովքեր չեն վախենում բարձրաձայնել։ «Ես խոստանում եմ՝ Կարեն Գաբրիելյանը դատվելու է, Աննա Վարդապետյանը կլինի, թե Արթուր Դավթյանը, նրա հովանավորողը ինձ չի հետաքրքրում։

Եթե Աննա Վարդապետյանն էլ չլուծի այս հարցը, ապա մենք քաղաքացիների հետ պայքարելու ենք։ Իսկ դատախազությունից մեծ ակնլաիքներ չունեմ, որովհետև երբ հանցագործին բերում, վարչության պետ են նշանակում։ Սա միտումնավոր է արվում, որովհետև բողոքները այնքան շատ էին, որ անհնար էր մախատը այլևս պարկի մեջ պահել։ Իսկ եթե իրենք ուզում էին ստուգում անել, ապա պետք է կասեցնեին նրա գործունեությունը, որովհետև հիմա իրենից պաշտոնով ցածր ո՞ր պաշտոնյան կարող է նրա արածները բացահայտել։ Հետևաբար, սա հերթական ձևական աչքակապությունն է»։

Ամենից շատ դիտված

17:50 Նորագավիթում սպանված 26-ամյա Մհերը տան միակ տղան էր, 44-օրյա պատերազմի մասնակից, ամուսնացած չէր
22:32 Վանաձոր-Ալավերդի ճանապարհին բեռնատարի անիվը վնասվել է և ավտոմեքենան կողաշրջվել է․ կա վիրավոր․ shamshyan.com
14:15 Սիկտ*ր էղի ստուց. պետական համարանիշով մեքենան քշողը հարվածեց ավտոբուսի վարորդին
11:50 Ով է սպանել Ֆազին. Հալաբյանի կրակոցների հետքերով
07:15 Երեկ ուժեղացված հսկողություն էր Սերգեյ Գրիգորյանի` «Ֆազի» հոգեհանգստին. սպանությունը դեռևս չի բացահայտվել. Ժողովուրդ
14:45 Որտե՞ղ է Սուրեն Պետրոսյանը. ոստիկանությունից հայտնում են՝ նա բերման չի ենթարկվել
13:45 Կարթաձողով ոստիկանը. ոստիկանությունը խոստանում է պարզաբանել
16:22 Գոզահոտն անտանելի է. ոստիկանները միզում են այգիներում
22:30 Ղարաբաղը հանձնեցին, չպատժվեց, կտրված դաստակի համար ո՞վ է պատժվելու. հարցում
15:06 Վարդապետյան Աննան պետք է հենց հիմա հանձնարարի՝ Նիկոլ Փաշինին հրավիրեն հարցաքննության. Գևորգ Պետրոսյան