Արտաքին 3 տարի առաջ - 22:00 23-01-2023

Սիրիան Թուրքիայից պահանջում է վերաբացել M4` Հալեպ-Լաթաքիա ավտոմայրուղին

Սիրիայի իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Թուրքիայից պահանջում են վերաբացել M4` Հալեպ-Լաթաքիա ավտոմայրուղին և վերջինիս վերահսկողությունը փոխանցել սիրիական կողմին։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Անկարան ճանապարհի վերահսկողությունը Դամասկոսին վերադարձնելու հարցում «ճկունություն է ցուցաբերել»։

Հաղորդվում է, որ այս հարցով Սիրիայի Քեսաբ բնակավայրում գաղտնի հանդիպումներ են անցկացվել։ Լրատվամիջոցները հայտնում են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պահանջել է, որ Թուրքիան դուրս գա Սիրիայի հյուսիսային տարածքներից կամ առնվազն նշի հստակ ժամկետ, թե երբ դա կիրականացնի։

Նշվում է, որ Սիրիայի հարցերով Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիևն այս հարցով ժամանել է Դամասկոս։ Միևնույն ժամանակ լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիայի իշխանությունները մերժել են Սիրիայի նախագահի պահանջը։ Թուրքական կողմը պնդել է, որ եթե անգամ ամերիկացիները դուրս գան, իրենք ոչ մի դեպքում դուրս չեն գալու։

Ավելի վաղ Սիրիայի իշխանությունները Թուրքիայից պահանջել են դուրս բերել թուրքական զինված ուժերը Սիրիայի հյուսիսային շրջաններից, ինչպես նաև դադարեցնել Սիրիայում գործող զինյալ խմբավորումներին ցուցաբերվող աջակցությունը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ