Ներքին 3 տարի առաջ - 13:28 23-01-2023

Նոր մանրամասներ դատախազություն-փաստաբան չկայացած գործարքից

Օրեր առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ դատախազությունը փաստաբան Էրիկ Ալեքսանյանին վերջնագիր է ներկայացրել՝ ազատություն՝ փաստաբանական գործունեությամբ չզբաղվելու դիմաց:

Oragir.News-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մեզ հասած տեղեկություններով՝ Էրիկ Ալեքսանյանը դատախազության հետ պայմանավորվել էր, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի մասին իր իմացած տեղեկությունները կհայտնի կալանքից ազատելու դիմաց:

Երբ փաստաբանը կալանքից ազատվել է, հասկացել է իր «պայմանավորվածության» հնարավոր վնասակար հետևանքները առաջին հերթին իր համար, չէ՞ որ այդ պայմաններում բոլորը կհասկանային գործարքի եղելությունը, և երկրորդ՝ որևէ կերպ ապահովագրված չէ, որ իրեն չէին կալանավորի:

Այդպես, նախկին պայմանավորվածությունը փաստաբանը չի պահել, ինֆորմացիա չի տվել, «սկսել է խաղեր տալ», դատախազությունն էլ որոշել է փաստաբանին պատժել՝ ուղարկելով նրան կալանավայր՝ Արուսյակ Ալեքսանյանի հետ «նստելու»:

Այդ նպատակով, կալանավորելու միջնորդությամբ, դիմել է դատարան: Դատախազության այդ քայլից հետո էլ փաստաբանն սկսել է լուրեր տարածել, թե իբր իրեն ասել են` փաստաբանական գործունեությամբ եթե չզբաղվես, ազատության մեջ կլինես, իսկ ինքն էլ այնքան սկզբունքային է, որ պատրաստ է հանուն փաստաբանության «նստել»:

Հիշեցնենք, որ դատավորը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու և ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու, իսկ Էրիկ Ալեքսանյանն ու Թամարա Պետրոսյանը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում դատավորին օժանդակելու մեջ։ Երեք մեղադրյալներն էլ մեղադրանքը չեն ընդունում։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են