Ներքին 3 տարի առաջ - 14:27 21-01-2023

Երեք օր անց Սուրեն Պապիկյանն այցելել է դեպքի վայր

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի գյուղապետ Սիմոն Սահակյանը Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գնացել է դեպքի վայր, որևէ բան էլ իրենց չի ասել. «Սաղս սգի մեջ ենք, ողջ գյուղը երեխայի նման լացում է, սա մեծ վիշտ է, չգիտենք էլ՝ ինչ անենք»։

Հարցին՝ թե արդյո՞ք որևէ բարձրաստիճան պաշտոնյա չի եկել գյուղ, պատասխանեց. «Պապիկյանը հենց նոր եկավ գյուղ, գնացին շարասյունով։ Եկավ դեպքի վայր, բայց որևէ բան էլ՝ չասեց»։

Հիշեցնենք, որ դեպքի վայր ՔՊ-ական որևէ պաշտոնյա, բացի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից, դեռ չէր գնացել, ինչը հանրության շրջանում շատ քննարկվեց։

Հիշեցնենք նաև, որ hունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը