Վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող․ ՊՆ
copy image url

Վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող․ ՊՆ

Ներքին 2 տարի առաջ - 08:26 19-01-2023
Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Lուսանկարները՝ Գագիկ Շամշյանի