Ներքին 3 տարի առաջ - 19:56 18-01-2023

Հերթական աղաղակող ապօրինությունը՝ ԵՊՀ-ում. քաղաքական մահակ՝ դեկանների գլխին. Վահե Հովհաննիսյան․ 168.am

168.am-ի փոխանցմամբ՝ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հոգաբարձուների խորհուրդը ԵՊՀ կանոնադրությունը փոխելու որոշումն արդեն կայացրել է և փոփոխված տարբերակն ուղարկել է Պետռեգիստր՝ գրանցման: Երբ գրանցեն, փոփոխությունները կմտնեն ուժի մեջ, որով բուհ-ական ինքնավարությունն իսպառ կվերացվի:

Այս մասին ասաց ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ այս գործողությունների տրամաբանական շղթան լիովին ըմբռնելու համար պետք է սկսել Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշումից:

Հիշեցնենք՝ նախորդ տարվա փետրվարի 22-ին Սահմանադրական դատարանը (ՍԴ) որոշում հրապարակեց Մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպան Արման Թաթոյանի դիմումի հիման վրա գրավոր ընթացակարգով քննված «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով:

«ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց «Հիմնադրամների մասին» օրենքի այն դրույթը, որ արդարադատության նախարարի կողմից անցումային կամ ժամանակավոր Հոգաբարձուների խորհուրդ ստեղծելն իրավաչափ է, և ՍԴ-ն փաստացի ինքն առոչինչ դարձրեց իր՝ նախկինում կայացրած որոշման հետևանքները: Իսկ նախկին որոշմամբ՝ ՍԴ-ն մեկնաբանել էր բուհ-ական ինքնավարությունը և հստակ դիրքորոշում էր ներկայացրել առ այն, որ բուհ-ական ինքնավարությունը ենթադրում է, որ պետությունը Հոգաբարձուների խորհրդում չի կարող ունենալ ավելի շատ անդամներ, և Խորհուրդն այնպես պետք է ձևավորվի, որպեսզի ապահովվի բուհ-ի ինքնակառավարումը»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ սա նշանակում է, որ ցանկացած դեպքում, երբ Հոգաբարձուների խորհուրդը կարող է ցրված լինել, արդարադատության նախարարը կարող է նշանակել 3 հոգուց բաղկացած Հոգաբարձուների խորհուրդ:


Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք