Մամուլ 3 տարի առաջ - 08:14 18-01-2023

Արայիկ Հարությունյանն ասել է՝ ծանր օրեր են սպասվում` իրավիճակը դարձել է պատային․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախօրեին Արցախի խորհրդարանում պատգամավորների հետ փակ հանդիպման ժամանակ նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ Լաչինի միջանցքը բացելու համար Ադրբեջանը մի քանի պահանջ է ներկայացրել։ Մեկը Ռուբեն Վարդանյանի ազատումն է, մյուսը Կաշենի հանքի շահագործումը կասեցնելը, Լաչինի միջանցքի ռուսական անցակետում ռենտգեն-սկաներ սարքերի տեղադրումը եւ ադրբեջանցի ներկայացուցչի ներկայությունը, որը պետք է վերահսկի ՀՀ-ից Արցախ եւ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումները: Հաջորդ պահանջը ՊԲ ծանր տեխնիկայի դուրսբերումն է, որը 44-օրյա պատերազմից հետո մի քանի փուլով իրականացվել է։

Նախագահն ասել է, որ Ադրբեջանի հետ, ըստ էության, բանակցություններ չկան, այս պահանջներն իրենց ներկայացվել են միջնորդավորված: Ենթադրվում է՝ ՀՀ իշխանությունների միջոցով, ընդ որում՝ վերջնագրի տեսքով, քանի որ շաբաթներ առաջ արցախյան կողմը հայտնել էր կոմպրոմիսի գնալու պատրաստակամության մասին, մասնավորապես, երբ դեռ միայն Կաշենի հանքն էր թեման, ԱՀ իշխանությունները հակված էին ընդառաջել ադրբեջանական կողմին եւ «բնապահպանների» խմբին թույլատրել, որ մտնեն հանք ու մոնիթորինգ անեն։ Սակայն դրանից հետո նոր պահանջներ են առաջ քաշել:

Հարությունյանը հայտնել է, որ իրենք մերժել են այդ պահանջները, քանի որ չկա երաշխիք, որ դրանց կատարումից հետո միջանցքը կբացվի կամ բացվելուց 1-2 շաբաթ անց նորից չի փակվի։ Թերեւս սրան ի պատասխան՝ երեկ Ադրբեջանը մի քանի ժամով դադարեցրեց գազամատակարարումը։ Նախագահն ասել է նաեւ, որ ծանր օրեր են սպասվում` իրավիճակը դարձել է պատային»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին