Ուղիղ եթեր
Ներքին Ուղիղ եթեր 3 տարի առաջ - 13:58 16-01-2023

Դատավորներն ընտրում են ԲԴԽ դատավոր անդամ. միակ թեկնածուն Քրիստինե Մկոյանն է․ ՈՒՂԻՂ

Դատավորների ընդհանուր ժողովն այսօր ընտրելու է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ։ ԲԴԽ-ում դատավոր անդամի թափուր տեղ էր առաջացել այն բանից հետո, երբ պաշտոնից վաղաժամ հեռանալու դիմում է ներկայացրել Ստեփան Միքայելյանը։ Թափուր տեղը պետք է համալրվի ՀՀ վճռաբեկ դատարանի Վարչական պալատի դատավոր անդամով։

Այս պալատի 3 դատավորներից 2-ը Դատական դեպարտամենտին դիմում են ներկայացրել՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին:

Այսպիսով, 2023 թվականի հունվարի 16-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովին Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության քվեաթերթիկում ներառվել է մեկ թեկնածու։ Միակ թեկնածուն ՀՀ վճռաբեկ դատարանի Վարչական պալատի դատավոր Քրիստինե Մկոյանն է։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ