Ներքին Խոսք 3 տարի առաջ - 18:33 15-01-2023

Մեզնից յուրաքանչյուրը պետք է շարունակաբար կատարելագործի իր մարտական հմտությունները․ Ավետիք Չալաբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեսբուքյան իր էջում գրել է․

«Այսօրվա առաջին կեսը ընկերներիս հետ անցկացրել եմ Երևանի մոտակայքում գտնվող «Ազատազեն» հրաձգարանում՝ կատարելագործելու մեր կրակային հմտությունները: Ինձ անչափ ուրախացրեց և ոգևորեց այն, որ առավոտ կանուխ այնտեղ արդեն հավաքվել էին մի քանի հարյուր հայ տղամարդիկ (և նույնիսկ մի քանի հայ կանայք), լավ հանդերձավորված, ժամանակակից սպորտային և նաև մարտական սպառազինությամբ, և ամենայն լրջությամբ և հետևողականությամբ աշխատում էին սեփական հմտությունների վրա:

Ինքս էլ մի շարք թիրախներ խոցելուց հետո, մի քիչ մրսած, մի քիչ հոգնած, բայց մեծ բավականությամբ հանգստանում եմ այս լուսանկարում կատարած աշխատանքից հետո: Համոզված եմ, ու մեզնից յուրաքանչյուրը, ով փոքր ինչ տրամաբանություն ունի, պետք է շարունակաբար կատարելագործի իր մարտական հմտությունները, ամրացնի իր մարմինը, կոփի իր ոգին, իսկ մենք բոլորս՝ հզորացնենք մեր երկիրը և դարձնենք այն անառիկ ամրոց:

Այս ուղղությամբ դեռ անսահման շատ գործ կա անելու, բայց գործը տրվում է այն անողին, և պետք է ամեն օր ինքներս մեզ միշտ հարց տանք՝ այսօր ինչ գործ եմ արել, որ պաշտպանեմ մեր հրաշք երկիրը, մեր փառահեղ ժառանգությունը, մեր անգին ազատությունը, մեր սերուդների արժանապատիվ ապագան: Մինչ այդ, շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ում հետ անցավ այսօրվա օրը՝ դուք ինձ ուժ ու վստահություն եք տալիս, և հավատ՝ մեր վաղվա հաղթանակներին»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ