Ներքին 3 տարի առաջ - 17:00 14-01-2023

Փոխնախարարի «ցինիկությունը» եւ Անահիտ Ավանեսյանի «հա-հա-հա»-ն

Թվում էր, թե առողջապահության ոլորտի նախկին, ներկա պատասխանատուներից ցինիկության աստվածը Արսեն Թորոսյանն է, բայց արի ու տես, որ նա լուրջ մրցակիցներ ունի։ Վերջին օրերին, երբ խորհրդարանում բուռն քննարկվում է երեխաների հիվանդության, առողջության պատմագրի մեջ սեռի «չճշտված»՝ երրորդ տարբերակ ընդգրկելու հարցը, առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը հեգնում է քննադատողներին։

Նա ֆեյսբուքում լուսանկար է հրապարակել՝ վերնագրելով․ «Իմ դեմքը, երբ ասում են` ո՞նց կարա հղիության ժամանակ լինի դեպք, որ չկարողանաք պտղի սեռը որոշել»։

Իհարկե, լինում են դեպքեր, երբ պտուղը, ունենալով լուրջ արատներ, նաեւ սեռի որոշման հարց է լինում, բայց արդյոք այս ամենը այսքան մասսայական է, որ առաջնահերթ է դարձել օրենսդրական կարգավորումը։ Ամեն դեպքում, չքննարկելով հարցը մասնագիտական հարթությունում՝ պետք է ընդունել, որ այն բուռն դիմադրության է հանդիպել, քանի որ շատերը այս փոփոխության ներքո որոշակի ենթատեքստեր են տեսնում։ Եւ փոխարենը իրավասու անձինք փարատեն կասկածները, մտավախությունները, ցինիկաբար ձեռ են առնում քննադատողներին։

Փոխնախարարը նկար է հրապարակում, նախարարը, խոսնակը, մյուս աշխատակիցներն էլ «հահահա» են դնում, Լենա Նանուշյանի ոճով՝ պետական կառավարման մակարդակ՝ level god:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ