Հայաստանի և Գերմանիայի նախագահները քննարկել են Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամին առնչվող հարցեր
copy image url

Հայաստանի և Գերմանիայի նախագահները քննարկել են Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամին առնչվող հարցեր

Ներքին 2 տարի առաջ - 18:30 13-01-2023
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին, մանրամասն քննարկել Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամին առնչվող հարցերը, մտքեր փոխանակել խնդրի հանգուցալուծման շուրջ:

ՀՀ նախագահը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը միտված Հայաստանի քայլերը, վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը կատարել եռակողմ հայտարարություններից բխող բոլոր պարտավորությունները՝ նույնն ակնկալելով ադրբեջանական կողմից:

Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն, իր լիակատար աջակցությունն արտահայտելով խաղաղ գործընթացի, նշել է, որ Գերմանիան պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել ստեղված իրավիճակի կարգավորման և խաղաղության հաստատման ուղղությամբ:

Ձեզ գուցե հետաքրքրի