Արտաքին 3 տարի առաջ - 14:40 12-01-2023

Թուրքիան վերահաստատում է Ուկրաինայում կրակը դադարեցնելու անհրաժեշտությունը

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպում է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեեկսի Ռեզնիկովի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Հաղորդվում է, որ իր ուկրաինացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Աքարը վերահաստատել է Ուկրաինայում կրակի դադարեցման անհրաժեշտությունը՝ հետագա մարդկային կորուստները կանխելու և տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու համար։

Աքարը շեշտել է, որ երկու երկրները՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ բոլոր մակարդակներում կշարունակեն իրենց ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության և մարդասիրական օգնության ապահովման համար, ինչպես արել են մինչ այժմ։

Բացի այդ Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները շեշտել են, որ «Սևծովյան հացահատիկի նախաձեռնության» փաստաթղթի շրջանակներում ստեղծված Համատեղ կոորդինացիոն կենտրոնի աշխատանքների արդյունքում ուկրաինական նավահանգիստներից մոտ 17 միլիոն տոննա հացահատիկ անվտանգ կերպով առաքվել է կարիքավոր երկրներին։ Պաշտոնյաները կարևորել են նաև հացհատիկային համաձայնագրի նախաձեռնությունը շարունակվի առանց ընդհատումների։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա