Ներքին 3 տարի առաջ - 14:08 12-01-2023

Վարդենիսի ոստիկանության բաժանմունքը պայթեցնելու փորձ կատարած 58-ամյա տղամարդը ձերբակալվել է


Ոստիկանությունը և Քննչական կոմիտեն անդրադարձել են Վարդենիսի ոստիկանության բաժանմունքը պայթեցնելու փորձին։ Կառույցները տեղեկացնում են, որ գործողությունը կատարել է 58-ամյա տղամարդը, որը ձերբակալվել է։

Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հունվարի 11-ին։ Ըստ հաղորդագրության՝ անձը ոստիկանության հիշյալ բաժնի հատուկ պահպանվող տարածքի մուտքի դարպասի մոտ պայթուցիկ սարք է նետել, որի պայթյունից կոտրվել են ոստիկանության բաժնի վարչական շենքի ապակիները, վնասվել հատուկ պահպանվող տարածքի սանհանգույցի տանիքը, պատը, ինչպես նաեւ վնասվել է դարպասը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում փորձագետի մասնակցությամբ զննվել է դեպքի վայրը եւ արձանագրվել վնասվածքները:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն քաղաքի 58-ամյա բնակիչ է: Վերջինս անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է եւ ներկայացվել քննչական բաժին:

Նախաքննության ընթացքում առգրավվել են հիշյալ տղամարդու հագին եղած հագուստները, ստացվել են արգասիքի նմուշներ, որպես վկա դեպքի հանգամանքերի շուրջ հարցաքննվել է վերջինիս կինը:
Համապատասխան հանձնարարություն է տրվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությանը:

Նշանակվել է դատաապրանքագիտական, շինարարատեխնիկական, հետքաբանական եւ պայթյունատեխնիկական համալիր փորձաքննություն, ստացված նմուշներով եւ առգրավված հագուստներով նշանակվել է քրեագիտական փորձաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ տեղի ունեցածի պատճառները եւ վարույթի համար էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներն ամբողջությամբ պարզելու, լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին