copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:13 12-01-2023

Սահմանադրական դատարանը կոպտորեն վերազանցել է իր լիազորությունները՝ ստանձնելով Վճռաբեկ դատարանի դեր․ փաստաբան

Փաստաբան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

ՍԴ 3 ԴԱՏԱՎՈՐ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԵՆ՝ ՍԴ-Ն /ԶԵԿՈՒՑՈՂ՝ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ/ ԿԱՅԱՑՐԵԼ Է ԱՊՕՐԻՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏ, ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ ԻՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՐՈՒՅԹԻՑ և ՄՏՆԵԼՈՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՇՏ

Օրերս Սահմանադրական դատարանը կայացրել է որոշում «Գայանե Մանուկյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի (ուժը կորցրել է 2005 թվականի ապրիլի 19-ին) 40-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով, որով Սահմանադրական դատարանի երեք դատավորներ ներկայացրել են հատուկ կարծիքներ /https://www.concourt.am/.../63ad9b380266e_hk-sdv1675-1.pdf , https://www.concourt.am/.../63b6a3f4a1e39_sdv-1675-hk2.PDF , https://www.concourt.am/.../63b6d15ebfbc4_sdv-1675-hk3.pdf /

Դրանց ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Սահմանադրական դատարանը կոպտորեն վերազանցել է իր լիազորությունները՝ դուրս գալով դիմումի առարկայի շրջանակից, ստանձնելով Վճռաբեկ դատարանի դեր:

Մասնավորապես, Սահմանադրական դատարանի առջև Դիմումատուի կողմից բարձրացվել է ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 35, 40-րդ հոդվածների սահմանադրականության հարցը՝ մասնավորապես, թե ո՞ր պահից է ամուսնությունը համարվում դադարած՝ ամուսնալուծության վերաբերյալ դատական ակտի կայացումի՞ց թե՞ այդ ակտի գրանցման պահից:

Այնինչ, Սահմանադրական դատարանը առհասարակ անդրադարձ չկատարելով նշված հարցին՝ քննարկման առարկա է դարձրել այն հարցը, թե որքանո՞վ էր դատավարության կողմը իրավասու դիմել դատարան՝ մտնելով Վճռաբեկ դատարանի իրավասության տիրույթ:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ քաջ գիտակցելով լիազորությունների վերազանցման հանգամանքը, Սահմանադրական դատարանը եզրափակիչ մասում որոշել է հենց վիճարկվող 40-րդ հդվածի սահմանադրականության հարցը, փորձելով քողարկել լիազորություների վերազանցման հանգամանքը, այնինչ անձի՝ դատարան դիմելու իրավասության հարցը առհասարակ կապ չուներ նշված հոդվածի հետ: Ընդ որում, որպեսզի ակնհայտ չդառնա, որ ՍԴ-ի կողմից քննարկվող հարցը առհասարակ կապ չունի վիճարկվող հոդվածի հետ, ՍԴ-ն առհասարակ չի անդրադարձել 40-րդ հոդվածի բովանդակությանը, ինչը նրա պարտականությունն էր: Արդյունքում, հատուկ կարծիքներում նաև արձանագրվել է, որ որոշումը պարունակում է շփոթ և անհասկանալի է, թե որտեղի՞ց է ՍԴ-ն հանգել որոշման եզրափակիչ մասում արված հետևությանը:

Այստեղ հարց կառաջանա՝ իսկ ո՞րն էր Սահմանադրական դատարանի մոտիվացիան.
Ուսումնասիրելով երեք դատավորների հատուկ կարծիքը՝ պարզ է դառնում, որ եթե ՍԴ-ն գործը քններ դիմումի շրջանակներում, ապա պետք է կարճեր գործը, քանի որ Սահմանադրականության հարց առհասարակ առկա չէր: Եվ տպավորություն է ստեղծվում, որ ՍԴ-ն ճանապարհ է գտել՝ ի օգուտ դիմումատուի որոշում կայացնելու:

Այս ենթադրության օգտին է խոսում մեկ այլ հանգամանք: ՍԴ-ն ապօրինի կերպով կասեցրած է պահել նշված գործը շուրջ մեկ տարի: Մասնավորապես, գործը կասեցվել է տեղեկություն ուզելու պատճառաբանությամբ, որը զեկուցող Վահե Գրիգորյանին տրամադրվել է ընդամենը մեկ ամիս անց, սակայն Վահե Գրիգորյանը գործը վերսկսելու մասին հաղորդում ներկայացրել է շուրջ 9 ամիս անց, որը համընկել է նորընտիր դատավորների պաշտոնավարման ժամանակահատվածի հետ: Ընդ որում, ստացվում է, որ Վահե Գրիգորյանը գործը վարույթ ընդունելուց շուրջ վեց ամիս անց է հասկացել, որ իրեն պետք է այդ տեղեկատվությունը, երբ արդեն իսկ մոտ էր որոշման կայացման վերջնաժամկետը:
Ու ամենահետաքրքրականը. Պահանջվող տեղեկությունները վերաբերել են հենց դիմումատուի կողմից բարձրացված հարցերին, որից ՍԴ-ն շեղվել է և առհասարակ անդրադարձ չի կատարել: Ստացվում է, որ գործը կասեցվել է մի տեղեկատվության համար, այն էլ՝ շուրջ մեկ տարի, որը պետք չի եղել Սահմանադրական դատարանին որոշում կայացնելու համար:

Ի դեպ, հատուկ կարծիքից պարզ է դառնում, որ ըստ նպատակահարմարության գործերի կասեցման պրակտիկան բավականին տարածված է ՍԴ-ում:
Ընդ որում, խնդիրները այդքանով չեն ավարտվում:

Նշված որոշմամբ ՍԴ-ն մտել է Վճռաբեկ դատարանի լիազորությունների տիրույթ և գնահատել է սեփականության իրավունքին վերաբերող փաստեր, որոնց իրավասությունը չուներ, խեղաթյուրվել է շահագրգիռ անձին վերաբերող իրավանորմերի բովանդակությունը, և այլն:
Փաստացի, կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի սրտի ՍԴ դատավորները, մասնավորապես՝ Վահե Գրիգորյանը, իսկապես հետևողականորեն իրացնում են ՍԴ-ի՝ բուդկա դառնալու վարչապետի տեսլականը, անպատժելիության մթնոլորտում (ԴԵՌ) գրավելով ապօրինության ավելի ու ավելի մեծ բարձունքներ:

Ամենից շատ դիտված

11:05 Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկել է, բռնի ուժով համբուրել. shamshyan.com
09:01 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ Հրապարակ
22:46 2 ահը 1 մահ է. Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հերթական սուտը
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
22:30 ՀՀ-ին ոչինչ չի վերադարձվի․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագիրը ճանաչում է, երբ ստանալիք ունի
23:50 Լուրեր եմ ստացել, որ Ծաղկավանի հատվածում ոստիկանական զորքեր են կուտակված․ հերթը Ծաղկավանի՞նն է
08:37 Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. Փաստ
09:21 Հանգստի մասին մոռացեք․ բոլոր ոստիկաններին հետ են կանչել արձակուրդից
10:28 Իշխանությունը պատրաստվում է սադրանքի՞. մեղավորներն արդեն որոշված են
21:51 Եթե ուսապարկ չկա, ինքը հաջողության չի հասնի․ ՔՊ-ականի պատկերացումները՝ Բագրատ Սրբազանի մասին