«Բամբասկոտ կնոջ նման անունս եք տալիս», «Բամբասկոտ կինը ձեր ամուսինն ա». ԱԺ-ում կրքերը թեժ էին

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:04 11-01-2023
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում կրքերը լարվեցին այն բանից հետո, երբ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ու «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանի միջև վիճաբանություն սկսվեց, ինչը վերածվեց փոխադարձ վիրավորանքների։

Անդրանիկ Քոչարյանը թույլ չտվեց Աննա Գրիգորյանին ելույթ ունենալ։

Երբ Աննա Գրիգորյանն ասաց՝ չընդհատեն իրեն, Քոչարյանն արձագանքեց․ «Ես պետք է ընդհատեմ, որովհետև դուք խախտում եք արդեն: Չհասկացա, էս եկել եք առաջին նիստին ձեր կողմից մասնակցությունը խանգարելո՞վ: Վերջ տվեք»,-ասաց Քոչարյանը։ Աննա Գրիգորյանը պահանջեց փոխել տոնը․ «Այսուհետ չհամարձակվեք։ Եթե մինչ այսօր բամբասկոտ կնոջ նման որտեղ նստում իմ անունն եք տալիս, այսուհետ չհամարձակվեք»:

Ի պատասխան Քոչարյանն էլ արդեն գոռալով ասաց․ «Բամբասկոտ կինը ձեր ամուսինն է, լռեք, մի հատ հավաքեք ձեզ»։

Մանրամասները՝ տեսանյութում․