Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 12:51 09-01-2023

Հայաստանը Բերձորի միջանցքի հարցով վերջնագիր է ներկայացրել ռուսական կողմին

Հայաստանը Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ վերջնագիր է ներկայացրել ռուսական կողմին։ Այս մասին հայտնում են ռուսական թելեգրամյան ալիքները։

Հաղորդվում է, որ Հայաստանը վերջնագիր է ներկայացրել ռուսական կողմին, որի համաձայն եթե մինչև հունվարի 10-ը Բերձորի միջանցքը չբացվի, ապա պաշտոնապես կհայտարարի ՀԱՊԿ-ից և ԱՊՀ-ից դուրս գալու մասին։

Թեմայի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն։

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսած ադրբեջանցի այսպես կոչված բնապահպան ակտիվիստները Շուշի-Ստեփանակերտ հատվածում արգելափակել են Բերձորի միջանցքը, որն Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է։

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը պարտավոր է ապահովել Բերձորի միջանցքով քաղաքացիների և բեռների անարգել տեղաշարժը, իսկ միջանցքի անվտանգությունն պետք է ապահովեն Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների