Արտաքին 5 տարի առաջ - 12:20 11-05-2021

«Համասը» վերջնագիր է ներկայացրել Իսրայելին

Համասի ռազմական թևը՝ «Ալ-Քասամ» ջոկատը, Իսրայելին երկու ժամ ժամանակ է տվել՝ իր զինվորներին Ալ-Աքսա մզկիթի տարածքից դուրս բերելու համար: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստին»՝ հղում կատարելով շարժման ներկայացուցիչ Աբու Օբայդային:

«Եթե հակառակորդը չդադարեցնի Ալ-Աքսա մզկիթում աղոթողների պաշարումը, ապա թող երկու ժամվա ընթացքում սպասի մեր պատասխանին»,- ասել է նա:

Դրանից առաջ Օբայդան հայտնել էր, որ Իսրայելը ժամանակ ունի մինչև ժամը 18.00-ն զորքերը դուրս բերելու Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի և Շեյխ Ջարախի տարածքներից: Դրանից հետո «Ալ-Քասամի» ջոկատները հավելել են, որ իսրայելական ոստիկանությունը սկսել է լքել Ալ-Աքսա մզկիթը և նրա շրջակայքն Արևելյան Երուսաղեմում:

Նախկինում Գազայի հատվածից Իսրայել էր արձակվել շուրջ 150 հրթիռ: «Համասի» «Ալ-Քասամ» ջոկատը ստանձնել է Իսրայելի վրա հրթիռային հարձակումների պատասխանատվությունը:

Նախկինում Պաղեստինը հաղորդել էր ավիահարվածների 20 զոհերի մասին: Հրթիռային տագնապ էր հնչել Երուսաղեմում և Բեյթ Շեմեշում:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ