Ներքին 3 տարի առաջ - 09:41 07-01-2023

Լաչինի միջանցքի փակելն Արևմուտքի «քաղաքակիրթ» ծրագիրն է․ Ստեփան Դանիելյան

Լաչինի միջանցքի փակելն Արևմուտքի «քաղաքակիրթ» ծրագիրն է ու դրա համար է համատարած լռություն տիրում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Որքան հասկանում եմ, քաղաքակիրթ Արեւմուտքին պետք է, որ առանց արյան Արցախը հայերից մաքրել, ավելորդ անգամ իրենց «խղճին» բեռ չվերցնելու համար։ Լաչինի միջանցքի փակելն իրենց «քաղաքակիրթ» ծրագիրն է ու դրա համար է համատարած լռություն տիրում։

«Մարդու իրավունքները» պաշտպանելով են աշխարհաքաղաքական խնդիրներ ցանկանում լուծել ու Հայաստանում էլ բազմաթիվ գործիքներ ունեն, այդ թվում աշխուժակ-վերլուծաբանների տեսքով։

Ինչ վերաբերվում է Արցախին, այդ ծրագիրը պետք է տապալվի։ Որքան ժամանակ այնտեղ մնան մարդիկ, այդ ծրագիրը չի գործի։ Հոգեբանական ամրությունն է հիմա որոշիչը։

Հիմա մրցախաղը հոգեբանական դաշտում է, ով ոգով ավելի հզոր է, նա էլ կհաղթի, իսկ Ադրբեջանը Մեծ Մրցախաղում գործիք է, խաղացող չի, իսկ նման խաղերում գործիքն օգտագործում են ու զոհաբերում», - գրել է նա։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին