Ներքին 3 տարի առաջ - 21:35 31-12-2022

Ցավոք, 2022 թվականին էլ Հայաստանն ու Արցախը անմասն չմնացին ճգնաժամերից․ ՀԱՄԿ նախագահի ուղերձը

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան ներկայացնում է կառույցի նախագահ Էլեն Մանասերյանի ամանորյա շնորհավորանքը․

Սիրելի՛ հայրենակիցներ,

«Շուտով պատմություն կդառնա ևս մեկ տարի, որը լի էր անհանգստություններով ու դժվարություններով ամբողջ աշխարհի համար:

Ցավոք, 2022 թվականին էլ Հայաստանն ու Արցախը անմասն չմնացին ճգնաժամերից։ Այսօր էլ Արցախի մեր հայրենակիցները ստիպված են դիմավորել Ամանորը տոտալ շրջափակման պայմաններում ու արցախցի բազմաթիվ երեխաների համար Ամանորյա հրաշքը կնշանավորվեր իրենց ծնողների կողքին լինելով։ Սակայն ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ մեր հայրենակիցները շարունակում են ապրել ու արարել՝ ապացուցելով իրենց անկոտրուն ոգին ու կամքը։

Անկախ բոլոր դժվարություններին՝ արհմիությունների համար անցնող տարին կհիշվի նաև ձեռքբերումներով։
2022 թվականի ընթացքում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան և անդամ Ճյուղային Հանրապետական միություններն ակտիվ աշխատանքներ են տարել աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտը կարգավորող իրավական ակտերի մշակման գործընթացում, սոցիալական գործընկերության և քաղհասարակության հարթակում՝ լսելի դարձնելով աշխատողների խնդիրներն ու առաջարկվող լուծումները, վերականգնվել են աշխատողների խախտված բազմաթիվ իրավունքներ։

Գալիք տարին արդեն իսկ լի է նոր մարտահրավերներով, որոնք հաղթահարելու համար անհրաժեշտ է մեկտեղել մեր ջանքերը, միասնաբար պայքարելով հանուն աշխատողների հիմնարար իրավունքների և բարօրության։

Սիրելի՛ բարեկամներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով խաղաղություն, սեր և ջերմություն բոլորիդ ընտանիքներում»։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով