Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:30 23-02-2024

Թմրամոլության մասին խոսելիս չես կարող անմասն մնալ անվանումներ տալուց. սերիալի ռեժիսոր

Տևական ժամանակ հայկական հեռուստաալիքներից մեկով ցուցադրվում է «Կախվածություն» սերիալը։ Հեռուսատադիտողների մի մասը կարծում է, որ այն թմրանյութերի, դրանց օգտագործման և այլ վատ սովորությունների քարոզ է; Բայց չնայած՝ բազմաթիվ բացասական արձագանքներին, հանրությունը սերիալի դեմ հանրային բողոքի ցույցեր չի կազմակերպում։

Oragir.News-ը կապ հաստատեց սերիալի ռեժիսոր Ռաֆայել Հովհաննիսյանի հետ, պարզելու, թե ինչպե՞ս է նա մեկնաբանում իր հեռուստասերիալը, և որպես ռեժիսոր՝ ինչպե՞ս է վերաբերվում բացասական արձագանքներին։

«Իրականում՝ դա շատ հարաբերական է, որովհետև սերիալի նպատակը սկզբից մինչև այսօր եղել է հակաքարոզն այդ վատ սովորություններին։ Եվ կոնցեպտը չի փոխվել։ Բնականաբար՝ նման արձագանքները սպասելի էին։ Բայց եթե դու խոսում ես մի բանի մասին, դա չի կարող շատ վերացական լինել։ Մենք, իհարկե, զերծ ենք մնում թմրանյութերի ուղիղ անվանումներ տալուց, բայց ամեն դեպքում թեմայի մասին խոսելիս, չես կարող անմասն մնալ»։

Ռեժիսորի կարծիքով՝ սերիալը ծառայել է իր իրական նպատակներին, և եղել է հակաքարոզ։

«Նորմալ է, որ կան նմանատիպ կարծիքներ։ Ընդհանրապես տարակարծությունը շատ լավ բան է, որ կան քննադատություններ, ասվում է, խոսվում է։ Եթե ոչինչ չասվեր այդ սերիալի մասին, կնշանակեր, որ դա իր նպատակին չի ծառայել»,- եզրափակեց ռեժիսորը։

Նշենք, որ «Կախվածություն» սերիալը եթեր է հեռարձակվում 2023-ի նոյեմբերից։ Եվ չնայած հանրային բացասական արձագանքներին, դեռ չկան փաստերով հիմնավորված ուսումնասիրություններ, թե այն ինչպես է անդրադարձել թմրամոլության տարածման վրա։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան