Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ Ներքին 1 տարի առաջ - 22:56 29-12-2022

Լույս է տեսել «Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի ամրոցները» գիրքը

«Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Լևոն Մկրտչյանի, Գագիկ Սարգսյանի (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ), Արտակ Գնունու (պ․գ․թ․ ԵՊՀ դասախոս, հնագիտական լաբորատորիայի աշխատակից) Հայկ Ավետիսյանի (պ.գ.դ., պրոֆեսոր, գիտական խմբագիր) հեղինակած գիրքը նվիրված է՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի ամրոցներին, բրոնզ-երկաթի դարաշրջանից մինչև ուշ միջնադարի օրինակներ։ Աշխատանքում ներառված է 36 ամրոցի մասին ամփոփ անդրադարձ, որտեղ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ներկայացվել է յուրաքանչյուր ամրոցի տեղակայման քարտեզը, օրթոֆոտոպլանը, հանույթը և հատակագիծը։

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:

Լևոն Մկրտչյան հնագետ – Մինչև 2020 թ․ սեպտեմբերը՝ արշավախումբը (արշավախմբի ղեկավար՝ Գ․Սարգսյան) ուսումնասիրում էր Արցախի Հանրապետության ամրոցները, այն կոչվում էր «Արցախի ազատագրված տարածքների նորահայտ ամրոցների ուսումնասիրության ծրագիր», որը իրականացվում էր ՀՀ ԳԱԱ Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի տրամադրած դրամաշնորհով։ 2020թ․ սեպտեմբերի 27-ի պատերազմի հետևանքով ընդհատվեց ուսումնասիրությունները։ Սակայն հասցրել էինք բավարար քանակությամբ ամրոցներ ուսումնասիրել Քաշաթաղում, Քարվաճառում և մասամբ էլ Հադրութի շրջանի հարավում, ուստի վերը նշված համահեղինակներով որոշեցինք պրակներով հրատարակել մեր ստացած արդյունքները։

Գրքում ներկայացվել է հայաստանյան ամրոցաշինությունը լավագույնս ներկայացնող գոտիներից մեկը՝ ելնելով նրանից, որ Սյունիքն ու Արցախը գրեթե միշտ պահել են իրենց տեղական իշխանությունը, անգամ եթե բովանդակ Հայաստանը կարող էր անկախությունը կորցրած լինել, իսկ Քաշաթաղն էլ պատմական Սյունիքի մի մասն է։

Հեղինակի խոսքով աշխատությունը նոր շունչ կհաղորդի Հայաստանի ռազմական և լանդշաֆտային հնագիտությամբ, Սյունիքի և Արցախի պատմությամբ զբաղվողների համար, օգտակար կարող է լինել նաև ճարտարապետներին․ Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, կհեշտացնի ամրոցների վերակազմության խնդիրը։

Լևոն Մկրտչյան հնագետ – 2021 թվականին հետպատերազմյան շրջանում, ունեինք չճշտված և խախուտ սահմաններ։ Գիտության կոմիտեի կողմից շահելով դրամաշնորհը, ավելացրինք նաև ՀՀ Սյունիքի մարզի ամրոցները։ Տարվա արդյունքները ամփոփելով, պետք է նշել, որ կարողացանք շուրջ երեք տասնյակ ամրոցներ ուսումնասիրել։ Սա կարևոր ձեռքբերում է և դրա մեջ իր ավանդն ունի «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, ինչպես նաև ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայությունը։

Գիրքը տպագրվել է «Նռանե» հրատարակչությունում (որտեղից և կարելի է ձեռք բերել այն)՝ Միացյալ Նահանգների և Կանադայի Թեքեյան մշակութային միության հովանավորությամբ:

Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ
16:00 Լարված իրավիճակ Կիրանցում. ոստիկանությունը զորք է կուտակել․ ՈւՂԻՂ