Ներքին 3 տարի առաջ - 16:41 27-12-2022

Իշխանությանը անվերապահորեն ու «զոմբիավարի» վստահություն չկա. վատ գրառումներով են պահում ուշադրությունը

Արցախը ՀՀ-ին կապող միակ ճանապարհը՝ երկու շաբաթից ավել է՝ ինչ փակ է, որին զուգահեռ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում՝ մեկը մյուսի հետևից սկանդալային գրառումներ է կատարում՝ նախ, լուսանկար էր հրապարակել իբրև կատվի հետ ամուսնու գիրքն է կարդում, հետո անհոգ, ոտքը ոտքին գցած, անհոգ ֆուտբոլ է նայում, իսկ հետո էլ ամենասկանդալային գրառումն էր արել, իբրև արցախցի երեխանեն օգտագործվում են քաղաքական նպատակներով։

Հասկանալու համար՝ արդյո՞ք դա PR-ի միջոց չէ՝ զրուցեցինք «Ժեստ» հոգեբանական կենտրոնի ղեկավար, հոգեբան Արկադի Մեհրաբյանի հետ՝ հարցնելով, թե արդյոք այդ ստատուսները հոգեբանական խնդիրների հետ են կապված, թե՞ PR-ի՝ պատասխանեց.

«Եթե երեխաներին անգամ օգտագործում են՝ լավ են անում, ու էն, որ իրենք տնով տեղով գիժ են՝ դա ակնհայտ է, բայց իմ կարծիքով, զգում են, որ իրենց հեղինակությունն ընկնում է, իրենք էլ են հասկանում, որ ժողովուրդը սկսել է ամեն բան հասկանալ, կամ եթե հասկանալ էլ չէ, ապա իրենց քայլերը ժողովրդի մոտ քիչ-քիչ նվազեցնում է վստահությունն իրենց հանդեպ՝ անվերապահորեն, զոմբիավարի չեն վստահում, ու փորձում են ինչ-որ բաներով ուշադրություն գրավել։

Ասենք թե, եթե երեխաներին օգտագործում են, ապա խնդիրը ո՞րն է, երեխեքը դրանից չեն տուժում, համ էլ դա օգտագործել չի, հա, գուցեև ավելի բարձր օղակի վրա ուշադրություն սևեռել է, զգայուն օղակ էլ կա, բայց ես ոչ մի վատ բան այստեղ չեմ տեսնում, ու իրականում այնպես է, որ հեղափոխության ժամանակ մանկասայլակներ են եղել, հետո՞ ինչ։

Աննոռամություն ու մազոխիստություն չէ, եթե մասնագիտականով գնահատենք, ինքը օգտագործելով մարդկանց զգայուն լարերը՝ փորձում է ինչ-որ չափով իրենց վրա ուշադրություն դարձնողների ուշադրությունը հրավիրեն իրենց վրա ու գուցե ենթատեքստով բան ունի ասելու, աղանդավորների նման, սկզբում ասում են այն՝ ինչ պետք է, իսկ հետո անում այն, ինչ ինքն է ուզում, գուցե ինչ-որ չափով ուշադրություն են գրավում՝ թեկուզ հայհոյանքների տեսքով, որ իր էջում լցվեն, դա ուղղակի ենթադրություն է, քան ուղղակի հոգեբանական խնդրի դրսևորում լինի, իրենց հոգեբանական ենթատեքստ, իհարկե, պարունակում է, ենթատեքստ-շեղում»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա

Ձեզ գուցե հետաքրքրի