Ներքին 3 տարի առաջ - 20:29 26-12-2022

Ում խղճին է ծանրացած Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցումը՝ գործընկեր դատավորներից մինչեւ հարազատ փաստաբաններ

Ինչպես հայտնի է, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի դեմ Արդարադատության նախարարության կողմից հարուցած վարույթի քննությանը մասնակցել է ԲԴԽ 8 անդամ։ Բանն այն է, որ վարույթի ընթացքում ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանը արձակուրդ է եղել, իսկ Ստեփան Միքայելյանի լիազորությունները դիմումի հիմքով դադարեցվել են։

Մեզ հայտնի դարձավ, որ դատավորի լիազորությունները դադարեցնելու որոշմանը կողմ են քվեարկել ԲԴԽ 6 անդամ՝ 4 իրավաբան-գիտնական եւ 2 դատավոր, իսկ ԲԴԽ 2 անդամ Անի Մխիթարյանը եւ Դավիթ Խաչատուրյանը դեմ են եղել լիազորությունները դադարեցնելուն։

Այսինքն՝ եթե Մեսրոպ Մակյանն ու Նաիրա Հովսեփյանը չքվեարկեին լիազորությունները դադարեցնելու օգտին, համարեին խիստ կարգավապահական տույժ, դատավորի լիազորությունները չէին դադարեցվի։ Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, երբ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանքից ազատեց բլոգեր Միկա Բադալյանին եւ արժանացավ որոշ փաստաբանների, մասնավորապես՝ Էրիկ Ալեքսանյանի գովեստի խոսքերին։

Փաստաբանների մյուս թեւը՝ ի դեմս Աննա Փիլոսյանի ամուսնու՝ Ռուբեն Մելիքյանի, արդարացիորեն քննադատում էր դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, քանի որ նա այդպես էլ կալանքից չէր ազատել դատական նիստերի դահլիճում մահացած Արմեն Գրիգորյանին։ Երկու փաստաբանների ֆեյսբուքյան հակամարտությունը այսքանով չէր ավարտվել, Էրիկ Ալեքսանյանի մտերիմ գործընկերը՝ փաստաբան Գայանե Պապոյանը այս լարվածության ֆոնին ստատուս էր գրել Մելիքյանի դատավոր կնոջ մասին, թե դատավոր Աննա Փիլոսյանը պարզեցված կարգով քննված գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործով կայացված վճիռը տրամադրում է վճռի հրապարակումից 2 տարի անց, այն էլ միայն դիմումի հիման վրա։ «Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այս ընթացքում պարտապան ընկերությունը հասցրել է սնանկ ճանաչվել։ Մոռացա նշել, որ հայցի ապահովման միջնորդությունն էլ մերժել էր»։ Ինչպես ասում են՝ «քոռին ինչ է պետք, երկու աչք»։

Մեր տեղեկություններով՝ Արդարադատության նախարարությունից անմիջապես կապ են հաստատում Գայանե Պապոյանի հետ՝ ճշտելու գրառման մանրամասները, փաստաբանն էլ ոչ ավել, ոչ պակաս, հայտնում է, որ դատավորը ոչ թե մեկ, այլ 4 վճիռ է ուշացրել՝ քաջ գիտակցելով, որ իշխանությունները առիթը բաց չեն թողնի ընդդիմադիր իրավապաշտպանի կնոջը պատժելու համար։

Ինչեւէ, փաստաբանը բողոքները ներկայացնում է, վարույթները հարուցվում են, եւ այսօր արդեն Փիլոսյանի լիազորությունները դադարեցվում են։ Թե ինչքանով է պրոֆեսիոնալ, արդարամիտ դատավոր Փիլոսյանը՝ այլ հարց է, բայց այն, որ այսօր ամեն երկրորդ դատավոր ծանրաբեռնվածության պատճառով վճիռը ուշացնում է, դա փաստ է, բայց այդ փաստը չներվեց Փիլոսյանին եւ նա դրա համար թանկ վճարեց։ Իսկ ամենասարսափելին այն է, որ այդ ամենը եղավ փաստաբանական համայնքի ձեռքով, այն համայնքի, ով թերեւս պետք է գիտակցեր իշխանության պատժիչ քաղաքականությունը։

Ի դեպ, Փիլոսյանի դեմ բողոքներ գրելուց հետո Գայանե Պապոյանի մտերիմ գործընկեր Էրիկ Ալեքսանյանը իր «սիրելի դատավոր» Արուսյակ Ալեքսանյանի հետ միասին հայտնվեց անազատության մեջ, այժմ փաստաբանը ազատ է արձակվել, իսկ դատավորը դեռ կալանքի տակ է, գործի քննությունն էլ շարունակվում է։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»