Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 14:40 28-02-2023

Հայաստանի ղեկավարի հայտարարություններն ամբողջությամբ թողնում եմ նրա խղճին. Լավրովը Փաշինյանի հայտարարության մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը, թե Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը սպառնալիք է երկրի անվտանգության համար։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Լավրովն այս մասին ասել է Բաքվում՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Հայաստանի ղեկավարի՝ Ձեր կողմից մեջբերված հայտարարություններն ամբողջությամբ թողնում եմ նրա խղճին»,- հայտրարել է Լավրովը։

Ռուսաստանի արտգործնախարարը միևնույն ժամանակ խնդրել է մեջբերել նախորդ հայտարարությունը։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Եվրամիությունը բացահայտ չարաշահում Հայաստանի և Ադրբեջանի հետ ունեցած իր հարաբերությունները, այդ թվում Հայաստանմի տարածքում առաջ տանելով լեգիտիմության տեսանկյունից լուրջ կասկածներ առաջացնող իր այսպես կոչված առաքելությունը, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում, այդ թվում նրա գործառույթների, մանդատի, տևողության առումով և այն ավելացված արժեքի տեսանկյունից, որը առաքելությունը կարող է ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերում։ Սակայն կողմերի ընտրությունն է, թե ում հետ համագործակցել։

Մենք մեր բոլոր գործողություններում առաջնորդվում ենք «մի վնասիր» սկզբունքով։ Մենք առաջնորդվում ենք բոլոր ի հայտ եկած խնդիրների լուծմանը նպաստելու սկզբունքով, որոնք նախ, կհիմնվեին երեք ղեկավարների սկզբունքային համաձայնության վրա՝ նրանց 4 հայտարարությունների շրջանակում, երկրորդ՝ կապահովեին փոխշահավետ, փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակություն՝ տարածաշրջանի բոլոր երկրների միջև։ Ոչ բոլոր խաղացողները, նախ, նրանք, ովքեր հեռու են գտնվում Հարավային Կովկասից, առաջնորդվում են նման սկզբունքներով և ցանկանում են այստեղ աշխատել ոչ որևէ բանի օգտին, այլ որևէ մեկի դեմ։ Մենք դա տեսնում ենք, բայց ես համոզված եմ, որ դա տեսնում են գործընթացին անմիջականորեն ներգրավված կողմերը»։

Ամենից շատ դիտված

12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
07:05 ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»
11:17 «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
19:18 Ես արդար եմ 100 տոկոս․ Ծառուկյանը՝ իր դեմ հարուցված գործի մասին
12:03 Գիտության ֆինանսավորումը եռապատկելու մասին չեն խոսում, բայց հերիք ա՝ 726 դրամ պակաս լինի՝ նամակ, բողոք, ցույց. նամակ չրե՛ք, իգնոր եմ անելու. Փաշինյան
12:41 77-ամյա Ալլա Պուգաչովան զարմացրել է երկրպագուներին երիտասարդացած տեսքով